Ուլուրու Կատա Տյուտա (ազգային պարկ)

Ուլուրու Կատա Տյուտա (անգլ.՝ Uluṟu-Kata Tjuṯa National Park), ազգային պարկ Ավստրալիայում։ 1977 թվականից ընդգրկվել է կենսոլորտային տարածքի համաշխարհային ցանցի մեջ, իսկ 1987 թվականից` ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Ուլուրու Կատա Տյուտա
անգլ.՝ Uluṟu-Kata Tjuṯa National Park
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
ՏեղագրությունԱվստրալիա Ավստրալիա
Կոորդինատներ25°19′19″ հվ. լ. 130°59′09″ ավ. ե.HGЯO
ԿարգավիճակԱզգային պարկ
Տարածք1333,72 կմ², 133 993,48552936 հեկտար[1], 133 994,13744128 հեկտար[2] և 132 566 հեկտար
Հիմնադրված էհունվարի 23, 1958
Հաճախելիություն400.000 (2000)
Կայքparksaustralia.gov.au/uluru/index.html(անգլ.)
Քարտեզ
 Uluru-Kata Tjuta National Park Վիքիպահեստում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 447
ռուս..անգլ..ֆր.

Աշխարհագրություն խմբագրել

Ուլուրու Կատա Տյուտա ազգային պարկը գտնվում է Հյուսիսային տարածքում` Դարվին քաղաքից 1431 կմ հարավ և Ալիս Սփրինգս քաղաքից 440 կմ հարավ-արևմուտք։ Պարկը զբաղեցնում է 1.326 կմ² մակերեսով տարածք։ Պարկի մաս են կազմում Ուլուրու և նրանից 40 կմ արևմուտք գտնվող Կատա Տյուտա ժայռերը։

Ամռան ամիսներին պարկի միջին ջերմաստիճանը կազմում է 45 °C, ձմռան ամիսներին` −5 °C: Տարեկան տեղումների միջին քանակը 307.7 մմ է[3]։

Պարկի տարածքը բնակեցված է անանգու ցեղի բնիկների կողմից, որոնցից շատերը ներկայումս զբոսաշրջիկների խմբերի էքսկուրսավարներ և ուղեկիցներ են։

Պարկի միջով է անցնում Կենտրոնական մեծ ճանապարհը։

Պատմություն խմբագրել

 
Բնիկների ժայռապատկերներ Ուլուրու լեռան վրա

Առաջին եվրոպացիները այս տարածք են եկել 1870 թվականին։ 1872 թվականին կազմվել են Ուլուրու Կատա Տյուտա շրջանի քարտեզները։ 19-20-րդ դարերում այստեղ հիմնավորվել են եվրոպացի շատ ֆերմերներ, ինչը հանգեցրել է բնիկների հետ բախումների։ 1920 թվականին ներկայիս պարկի տարածքում տեղ է հատկացվել բնիկների համար։ Զբոսաշրջիկները տեղանք են այցելել` սկսած 1936 թվականից։ 1976 թվականին Ավստրալիան պարկի տարածքի իրավունքը տվել է տեղի բնիկներին, ովքեր «վարձավճարով հանձնել են» տարածքը Ավստրալիայի կառավարությանը 99 տարի ժամկետով։ 1987 թվականին ազգային պարկը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ 1995 թվականին պարկը արժանացել է Պիկասսոյի ոսկե շքանշանի «բնության և անանգու ցեղի բնիկների մշակույթի պահպանման համար»։

Զբոսաշրջիկների այցերը պարկի տարածք խիստ կանոնակարգված են։ Կարգը խախտողների համար սահմանված են դրամական խոշոր տուգանքներ։

Բուսական աշխարհ խմբագրել

 
Պարկի բնապատկեր

Պարկի բնական լանդշաֆտը անապատային է։ Այնտեղ հանդիպող կենդանիները և բույսերը կազմում են կենսաբանական միասնական շղթա, որից որոշ տեսակներ բնիկներն օգտագործում են ավանդական բժշկության և սննդի մեջ։

Ուլուրու Կատա Տյուտայի բուսական աշխարհը ներկայանում է գրեթե բոլոր այն տեսակներով, որոնք հանդիպում են Կենտրոնական Ավստրալիայում։ Դրանցից մի քանիսը խիստ հազվագյուտ տեսակներ են և հանդիպում են միայն պարկի տարածքում։ Ծառերից հանդիպում են նվենիների, ակացիաների, գրեվիլեաների տարբեր տեսակներ։ Ծառերը ծաղկում են ձմռանը և անձրևներից հետո։

Երկրաբանություն խմբագրել

Երկրաբանների հետազոտությունների համաձայն` ներկայիս պարկի տարածքում 500 միլիոն տարի առաջ եղել է ծով, որի հատակին հարյուր հազարավոր տարիների ընթացքում առաջացել են ավազ և գետաքար, ինչը ժամանակի հետ վերածվել է ավազաքարի։ Նոր հետազոտությունների համաձայն` Ուլուրուն առանձին բարձունք չէ. այն մաս է կազմում երկրի մակերևույթի տակ գտնվող հսկայական ժայռազանգվածի, որից երկրի մակերևույթ են դուրս եկել միայն Ուլուրուն և Կատա Տյուտան։ Այս երկու բարձունքներն էլ միացված են ստորերկրյա ընդհանուր շղթայով։

Ժայռերի կարմիր գույնը պայմանավորված է հեմատիտ միներալի առկայությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://data.gov.au/dataset/2016-soe-her-aus-national-heritage — 2017.
  2. http://data.gov.au/dataset/commonwealth-heritage-list — 2017.
  3. Welcome to Aboriginal land: Uluru-Kata Tjuta National Park; visitor guide and maps, Colemans Printing, Darwin, January 2006

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլուրու Կատա Տյուտա (ազգային պարկ)» հոդվածին։