Ուիլիամ Սեբոկ
Ուիլիամ Սեբոկ (անգլ.՝ William Lawrence Sebok, ), ամերիկացի աստղագետ, աշխատել է Պալոմարյան աստղադիտարանում։
Ուիլիամ Սեբոկ William Lawrence Sebok | |
---|---|
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | աստղագետ և համակարգչային գիտնական |
Ալմա մատեր | Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ (1981)[1] |
Գիտական ղեկավար | John Beverley Oke?[1] |
1973 թվականին ավարտել է Ակրոնի համալսարանի ֆիզիկայի բաժինը, ապա 1982 թվականին Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում ստացել է աստղագիտության դոկտորի կոչում։ Մինչև 1986 թվականը աշխատել է Փրինսթոնի համալսարանում և մինչև 1988 թվականը Մերիլենդի համալսարանում։ Դրանից հետո երկու տարի աշխատել է Հաբլ աստղադիտակի գիտահետազոտական ինստիտուտում, Բալթիմորում։ 1990 թվականին վերադարձել է Մերիլենդի համալսարան։
Փոքր մոլորակների կենտրոնի տվյալներով 1977 թվականին հայտնաբերել է երկու աստերոիդ[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 (unspecified title) — doi:10.7907/179J-3364
- ↑ «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.