«Ութսունականներ», արևմտահայ գրողների, քննադատների, հրապարակախոսների այն սերունդը, որը հրապարակ իջավ XIX դ․ 80-ական թթ․ և շարունակեց իր գործունեությունը մինչև արևմտահայերի 1895—96 թթ-ի կոտորածները, երբ արևմտահայ գրական կյանքի առաջխաղացումը բռնի կերպով կասեցվեց։

«Ութսունականներ»-ի շարժումը միաժամանակ և՝ գրական-գեղագիտական էր, և՝ հասարակական-գաղափարական։ Նպատակն էր արևմտահայ գրականության մեջ հաստատել ռեալիզմի սկզբունքները։ Իբրև շարժման սկիզբ սովորաբար ընդունվում է «Արևելք» թերթի հիմնադրման տարին, որն իր եռանդուն գործունեությամբ նպատակասլաց ռեալիստական ուղղություն հավորդեց արևմտահայ գրական-հասարակական կյանքին։

«Ութսունականներ»-ի գործունեության ամնեաբեղմնավոր շրջանը «Հայրենիք» թերթի հրատարակության տարիներն են։ Այս պարբերականների շուրջը համախմբվել է առավելապես գրական երիտասարդությունը (Լ․ Բաշալյան, Տ․ Կամսարական, Մ․ Կյուրճյան, Թլկատինցի, Գրիգոր Զոհրապ, Արշակ Չոպանյան, Գ․ Ֆնտքլյան, Հ․ Շահնազար և ուրիշներ), որի գաղափարական առաջնորդը, տեսաբանն ու կազմակերպիչը Արփիար Արփիարյանն էր։ Արձակի գրեթե բոլոր ժանրերում (վեպ, վիպակ, պատմվածք, նովել, ակնարկ, Ժամանակագրություն), քննադատության և հրապարակախոսության մեջ «Ութսունականներ»–ը ստեղծեցին նշանակալից արժեքներ։

Գրականություն խմբագրել

  • Մնացականյան Լ․, Արևմտահայ քննադատական մտքի պատմությունից, Ե․, 1982։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 200