Ուզոդինմա Իվեալա (անգլ.՝ Uzodinma Chukuka Iweala, նոյեմբերի 5, 1982(1982-11-05), Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), նիգերիական ծագմամբ ամերիկացի գրող և բժշկության դոկտոր[3][4][5]։

Ուզոդինմա Իվեալա
Ծնվել էնոյեմբերի 5, 1982(1982-11-05) (41 տարեկան)
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, սոցիոլոգ, բժիշկ և կինեմատոգրաֆ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Նիգերիա
ԿրթությունՀարվարդի համալսարան[1], Կոլումբիայի համալսարան[1], Կոլումբական համալսարանի բժշկական վիրաբուժական քոլեջ, Հարվարդի քոլեջ և Սեյնթ Ալբանս դպրոց
ԱշխատավայրThe Africa Center?
Պարգևներ
 Uzodinma Iweala Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ուզոդինմա Իվեալան ծնվել է 1982 թվականի նոյեմբերի 5-ին Վաշինգտոնում, նեյրովիրաբույժ Իկեմբա Իվեալայի և նիգերիացի հայտնի տնտեսագետ, Նիգերիայի ֆինանսների նախարար Նգոզի Օկոնխո Իվեալայի ընտանիքում, իգբո ժողովրդի ներկայացուցիչ է։ Ավարտել St. Albans School և Հարվարդի համալսարանի քոլեջը՝ magna cum laude (2004[6]), որտեղ նա սովորել է գրական վարպետություն։ Այնուհետև ավարտել է Կոլումբիայի համալսարանի բժշկական ֆակուլտետը 2011 թվականին[7]։ Ներկայումս դասավանդում է Հարվարդի համալսարանի Radcliffe Institute for Advanced Study-ում[8]։

Ստեղծագործություն խմբագրել

Ուզոդինմա Իվեալայի առաջին վեպը՝ «Գազաններն առանց հայրենիքի» (2005), որը նախկինում Հարվարդում պաշտպանվել էր որպես դիպլոմային աշխատանք, արժանացել է ԱՄՆ-ի խոշորագույն ամսագրերում և թերթերում քննադատների բարձր գնահատականներին։ Այն թարգմանվել է բազմաթիվ լեզուներով։ Այս վեպի հիման վրա նկարահանվել է «Անտոհմ գազաններ» ֆիլմը, որը թողարկվել է 2015 թվականին[9]։

Գրքեր խմբագրել

  • Beasts of No Nation. HarperCollins, New York 2005 (վեպ, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի մրցանակ, Ջոն Լլեվելին Ռիսի մրցանակ, առաջադրվել Բրիտանական համագործակցության գրողների մրցանակի, իտալ. և հոլանդ. թարգմ.՝ 2006, լեհ.՝ 2007, գերմ. թարգմ.՝ 2008, ֆր.՝ Ալեն Մականբու, 2008, իսպ. թարգմ.՝ 2009 և այլն)
  • Սերը ՁԻԱՀ-ի ժամանակ/ Love in the time of AIDS. London: John Murray Publishers Ltd, 2009 (սոցիոլոգիական ակնարկ)
  • Our kind of people: a continent's challenge, a country's hope. New York : Harper, 2012 (սոցիոլոգիական ակնարկ Նիգերիայում առողջության և առողջապահության վիճակի մասին)

Ճանաչում խմբագրել

Արժանացել է մի քանի գրական մրցանակների դեռևս Հարվարդում սովորելու տարիներից սկսած։ 2006 թվականին գրողն ստացել է Նյու Յորքի Հանրային գրադարանի Երիտասարդ առյուծներ մրցանակը.[10]: 2007 թվականին Granta ամսագիրը նրան ընդգրկել է ԱՄՆ-ի 20 լավագույն երիտասարդ վիպասանների շարքում[11][12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://aalbc.com/authors/author.php?author_name=Uzodinma+Iweala
  2. https://www.harpercollins.com/blogs/authors/uzodinma-iweala-2015784337910
  3. «Uzodinma Iweala | Radcliffe Institute for Advanced Study at Harvard University». Radcliffe.harvard.edu. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  4. Garner, Dwight (2018 թ․ մարտի 5). «A Young Man of Strict Nigerian-American Parents Comes of Age While Coming Out». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
  5. «Acclaimed Beasts of No Nation author Uzodinma Iweala - on science, power, and race». 2020 թ․ մարտի 22.
  6. «Barnes & Noble.com - Uzodinma Iweala - Books: Meet the Writers». 2007 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
  7. Franklin, Marcus (2007 թ․ փետրվարի 11). «Young Author Iweala Set for Med School». The Washington Post. Վերցված է 2010 թ․ մայիսի 27-ին.
  8. «Uzodinma Iweala | Radcliffe Institute for Advanced Study at Harvard University». Radcliffe.harvard.edu. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  9. «Beasts of No Nation Author Uzodinma Iweala on Storytelling and Netflix's Daring Release Plan». Variety.
  10. «Young Lions Award List of Winners and Finalists». The New York Public Library. Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
  11. «Uzodinma Iweala - Granta Best of Young American Novelists 2». 2007 թ․ ապրիլի 30. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  12. «Uzodinma Iweala».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուզոդինմա Իվեալա» հոդվածին։