Ուեյման Լոուրենս Թիսդեյլ (անգլ.՝ Wayman Lawrence Tisdale, հունիսի 9, 1964(1964-06-09), Ֆորտ-Ուերտ[1] - մայիսի 15, 2009(2009-05-15)[2], Թալսա), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և սմութ ջազ բաս կիթառահար։

Ուեյման Թիսդեյլ
Ծննդյան ամսաթիվ հունիսի 9, 1964(1964-06-09)
Ծննդավայր Ֆորտ-Ուերտ[1]
Մահացել է մայիսի 15, 2009(2009-05-15)[2] (44 տարեկան)
Վախճանի վայրը Թալսա

Վաղ տարիներ խմբագրել

Ուեյման Թիսդեյլը ծնվել է Տեխասի Ֆորտ-Ուերտ քաղաքում, սովորել է Բուքեր Վաշինգտոնի անվան Թալսայի դպրոցում, որտեղ խաղացել է տեղի բասկետբոլի թիմում։ 1985 թվականին ավարտել է Օկլահոմի համալսարանը, որտեղ երեք տարվա ընթացքում ծանր հարձակվողի դիրքում խաղացել է «Օկլահոմա Սուներսի» կազմում, այստեղ հաջող կարիերա է ունեցել՝ արդյունքում հավաքելով 2661 միավոր, 1048 հավաք և 209 բլոկ շոտ։

Բասկետբոլի կարիերա խմբագրել

1985 թվականին Բասկետբոլի ազգային ասոցիացիայի դրաֆտում ընտրվել է Ինդիանա Փեյսերսի երկրորդ համարի մարզաշապիկով։ Ավելի ուշ հանդես է եկել Սակրամենտո Քինգսում և Ֆինիքս Սանսում։ Ընդամենը NBA-ում անցկացրել է 12 մրցաշրջան։ 1982 թվականին ավագ դպրոցի աշակերտների շրջանում դարձել է լավագույն բասկետբոլիստ։ Երեք տարի անընդմեջ ճանաչվել է Big Eight կոնֆերանսի ուսանողների շրջանում տարվա բասկետբոլիստ, ինչպես նաև ընդգրկվել է NCAA-ի (1983-1985) Համաամերիկյան 1-ին հավաքականում։ Ընդհանուր կարիերայի ընթացքում NBA-ում խաղացել է 840 խաղ, որոնցում վաստակել է 12 878 միավոր (միջինը 15.3 միավոր մեկ խաղում), կատարել է 5117 հավաք, 1077 գոլային փոխանցում, 464 գողանում և 500 բլոկ շոտ։

1983 թվականին Թիսդեյլը ԱՄՆ-ի հավաքականի կազմում դարձել Է Կարակասի Պանամերիկյան խաղերի չեմպիոն։ 1984 թվականին ԱՄՆ-ի հավաքականի կազմում դարձել է Լոս Անջելեսի Ամառային օլիմպիական խաղերի օլիմպիական չեմպիոն։

Երաժշտական կարիերա խմբագրել

Թիսդեյլն իր երաժշտական կարիերան սկսել է 1995 թվականին՝ Motown Label ձայնագրման ստուդիայում ձայնագրելով իր առաջին՝ «Power Forward» (Ծանր հարձակվող) ալբոմը։ Բ աս կիթառահարի իր ջազային կարիերայի ընթացքում նա ձայնագրել է ութ ալբոմ, 2001 թվականին Face to Face (Դեմ առ դեմ) ռելիզի թողարկումից հետո Թիսդեյլը բարձրացել Է Billboard շաբաթաթերթի ժամանակակից ջազային հիթ շքերթի առաջին հորիզոնական։ 2002 թվականին նա պարգևատրվել է «Legacy Tribute Award» մրցանակով և ընդգրկվել Օկլահոմի Ջազի փառքի սրահում։ ESPN-ի ինտերնետ-զրուցարանում Թիսդեյլը նշել է, որ իր երաժշտական նախասիրությունները մեծ ազդեցություն են ունեցել 1970-ականների ֆանկ խմբի վրա։ Նրա վերջին ալբոմը՝ Rebound (Ընտրություն), գրվել և թողարկվել է 2008 թվականին, արդեն այն բանից հետո, երբ նրա մոտ քաղցկեղ էր ախտորոշվել[3]։

Հիվանդություն և մահ խմբագրել

2007 թվականի մարտին Թիսդեյլը ծնկի (Օստեոսարկոմա) քաղցկեղից բուժման կուրս էր անցել, որը նրա մոտ հայտնաբերվել էր այն բանից հետո, երբ փետրվարի 8-ին նա վայր էր ընկել իր տան աստիճաններից և կոտրել ոտքը[4]։ Մայիսին նա իր կայքում հայտարարել էր, որ լիովին վերականգնվել է կիստայի հեռացման ընթացակարգից հետո[5]։ Հետագայում պարզվել է, որ քիմիաթերապիայի առաջին կուրսն անհաջող է եղել, որից հետո ստիպված են եղել կրկնակի պրոցեդուրա անցկացնել։ Սակայն 2008 թվականի օգոստոսին Թիսդեյլին, այնուամենայնիվ, անդամահատել էին աջ ոտքի մի մասը՝ ոսկրային քաղցկեղի կրկնության պատճառով[4]։ Իր կայքում Ուեյմանը նշել է, որ ոտքի մի մասի հեռացումը բուժման լավագույն միջոցն է, որպեսզի վստահ լինի, որ քաղցկեղը այլևս չի վերադառնա[6]։

Վիրահատությունից կարճ ժամանակ անց Թիսդեյլի համար հատուկ պրոթեզ են պատրաստել։ Կլինիկայի տնօրեն Սքոթ Սաբոլիչը նշել է, որ իր 21-ամյա կարիերայի ընթացքում իր հաստատությունում երբեք չեն ստեղծել այնպիսի մեծ պրոթեզներ, ինչպես այդ մեկը, որը մշակվել է նախկին բասկետբոլիստի համար։ Սաբոլիչը նաև նշել է, որ սովորաբար պրոթեզին ընտելանալը տևում է երեքից վեց ամիս, իսկ Թիսդեյլի մոտ այդ պրոցեդուրան տևել է ուղիղ մեկ ամիս։ Ուեյմանը նաև սովորել է արագ քայլել իր նոր վերջույթի վրա, որից հետո նրա ֆիզիոթերապևտը ասել է, որ այս առումով նա մի քանի ամիս առաջ է անցել նմանատիպ հիվանդներից։ Այդ դեպքից հետո նա ստեղծել է Ուեյման Թիսդեյլի հիմնադրամը՝ օրթոպեդիկ վիրահատություններից հետո հիվանդներին օգնություն ցուցաբերելու միջոցներ հավաքելու համար, որոնք միշտ չէ, որ փակվում են բժշկական ապահովագրությամբ[7]։

Թիսդեյլը մահացել է 2009 թվականի մայիսի 15-ի առավոտյան Տալսա քաղաքի Սուրբ Ջոնի բժշկական կենտրոնում, որտեղ նրա կինը՝ Ռեգինան, նրան տարել էր, երբ դժվարությամբ էր շնչում։ Թիսդեյլի գործակալն ասել է, որ իր մահը մեծ ցնցում էր բոլորի համար և նշել, որ հաջորդ շաբաթ Ուեյմանը ծրագրում էր գնալ ձայնագրման ստուդիա՝ ջազային կիթառահար Նորման Բրաունի հետ նախագիծ իրականացնելու համար։ Դեռևս հայտնի չէ, թե արդյոք նրա մահը կապված է քաղցկեղի հետ։ Թիսդեյլն և Ռեգինան 4 երեխա են ունեցել[8]։

2009 թվականի մայիսի 21-ին Տալսա քաղաքի ԲՈԿ կենտրոնում հոգեհանգստի և Թիսդեյլի հուղարկավորության արարողությանը ներկա էր մոտ 4000 մարդ։ 2009 թվականի հունիսին Օքլահոմի համալսարանի կայքում հայտարարվել էր, որ Թալսայի հյուսիսում նոր հատուկ բժշկական կլինիկան կկոչվի Թիսդեյլի պատվին[9]։

Սկավառակագրություն խմբագրել

  • «Power Forward» (1995)
  • «In The Zone» (1996)
  • «Decisions» (1998)
  • «Face to Face» (2001)
  • «Presents 21 Days» (2003)
  • «Hang Time» (2004)
  • «Way Up!» (2006)
  • «Rebound» (2008)
  • «Fonk Record: Featuring Tiz & Fonkie Planetarians» (2010)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Find A Grave — 1996.
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.cbssports.com/collegebasketball/story/11749960
  3. «Chat with Wayman Tisdale». espn.go.com (անգլերեն). ESPN Internet Ventures. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 10-ին.
  4. 4,0 4,1 «Wayman Tisdale has part of his leg amputated». newsok.com (անգլերեն). The Oklahoman. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 10-ին.
  5. «Fall down stairs leads to discovery of cancerous cyst». sports.espn.go.com (անգլերեն). ESPN Internet Ventures. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 10-ին.
  6. «Tisdale has part of leg amputated to stem bone cancer». sports.espn.go.com (անգլերեն). ESPN Internet Ventures. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 10-ին.
  7. «Tisdale reaches for his biggest rebound». sports.espn.go.com (անգլերեն). ESPN Internet Ventures. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 10-ին.
  8. «Wayman Tisdale, basketball star and musician, dies». cnn.com (անգլերեն). Cable News Network. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 10-ին.
  9. «Wayman Tisdale, Basketball Star Who Became Noted Jazz Musician, Dies at 44». nytimes.com (անգլերեն). The New York Times. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուեյման Թիսդեյլ» հոդվածին։