Ուիլի Մաքսվել II (անգլ.՝ Willie Maxwell II, հունիսի 7, 1991(1991-06-07), Պատերսոն, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի ռեփեր, ով ավելի հայտնի է Ֆեթի Ուափ (անգլ.՝ Fetty Wap) բեմական կեղծանվամբ։ Հայտնի է դարձել 2014 թվականին թողարկված իր «Trap Queen» սինգլով, որը 2015 թվականի մայիսին զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում։ «Trap Queen» երգի հաջողությունից հետո Ուափը ստորագրեց պայմանագիր 300 Entertainment և Atlantic Records ձայնագրման լեյբլների հետ։ 2015 թվականի սեպտեմբերին նա թողարկեց իր «Fetty Wap» անվանումը կրող առաջին ալբոմը, որը գլխավորեց Billboard 200 հիթ շքերթը։

Ֆեթի Ուափ
Ուափը 2015 թվականի օգոստոսին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունFetty Wap
Ի ծնե անունՈւիլի Մաքսվել II
Նաև հայտնի է որպեսFetty Wap
Ծնվել էհունիսի 7, 1991(1991-06-07) (32 տարեկան)
Պատերսոն, Նյու Ջերսի
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերՀիփ հոփ, R&B
ՄասնագիտությունՌեփեր, երգիչ, երգերի հեղինակ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներդաշնամուր և վոկալ
Գործունեություն2011-ներկա
ԼեյբլRGF, 300 Entertainment, Atlantic Records
ԿրթությունEastside High School?
Կայքfettywap.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Fetty Wap Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Ուիլի Մաքսվելը ծնվել և մեծացել է 1991 թվականի հունիսի 7-ին Նյու Ջերսի նահանգի Պատերսոն քաղաքում[1][2]։ Նա երաժշտությամբ սկսեց հետաքրքրվել 2013 թվականին։ Սկզբում նա միայն ռեփ էր կարդում, և հետո սկսեց նաև երգել, քանի որ ուզում էր «ինչ-որ նոր բան անել»։ Իր մականունը դարձավ Ֆեթի (խոսակցական լեզվով նշանակում է գումար)։ Ֆեթիին ավելացավ Ուափը՝ ի պատիվ ռեփեր Գուչի Մենի ԳուՈւոփ մականվան[3][4][5]։ Երբ նա դեռ երեխա էր, իր երկու աչքի մեջ հայտնաբերվեց գլաուկոմա։ 2015 թվականի հարցազրույցներից մեկում ասաց, որ բժիշկները չկարողացան իր ձախ աչքը բուժել, սակայն նրան տվեցին արհեստական աչք[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Paterson rapper Fetty Wap rising to the top of the music charts». NorthJersey.com.
  2. «Fetty Wap Interview, Angie Martinez Power 105.1, June 2015». YouTube. TheBreakfastClub. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
  3. Lilah, Rose (ed.). «On The Come Up: Fetty Wap». Hot New Hip Hop. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
  4. «Fetty Wap». South by Southwest. 2015.
  5. «12 Facts You Need To Know About 'Trap Queen' Rapper Fetty Wap». Capital Xtra. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  6. «Rapper Fetty Wap Reveals How He Lost His Left Eye». Design & Trend. 2015 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեթի Ուափ» հոդվածին։