Ուայալա
Ուայալա (անգլ.՝ Whyalla), քաղաք Ավստրալիայում` Հարավային Ավստրալիա նահանգում։ Գտնվում է Էյր թերակղզու հյուսիսարևելյան մասում, Սպենսեր ծովածոցի հյուսիսային ծովափին (հայտնի է Upper Spencer Gulf անվամբ, այսինքն՝ Սպենսերի Վերին ծովածոց), նահանգի մայրաքաղաք Ադելաիդայից 395 կմ հեռավորության վրա։ Բնակչությունը կազմում է 21 122 մարդ (2006 թվականի մարդահամար), ինչը նրան դարձնում է նահանգի բնակչության թվով երրորդ քաղաքը՝ Ադելաիդայից (ավելի ճիշտ Ադելաիդական քաղաքային ագլոմերացիայից) և Մաունտ-Գամբիրից հետո։
Բնակավայր | ||
---|---|---|
Ուայալա | ||
Երկիր | Ավստրալիա | |
Համայնք | Whyalla? և Հարավային Ավստրալիա | |
Հիմնադրված է | 1901 թ. | |
ԲԾՄ | 20 մետր | |
Բնակչություն | ▼20 880 մարդ (օգոստոսի 10, 2021)[1] | |
Պաշտոնական կայք | whyalla.sa.gov.au(անգլ.) | |
| ||
Պատմություն
խմբագրելՈւայալայի պատմությունը կապված է ավստրալիական լեռնահանքարդյունաբերության հսկայի BHP Billiton պատմության հետ։ Ուալան առաջացել է 1901 թվականին, որպես նավահանգիստ Սպենսեր ծովածոցի միջոցով երկաթի հանքաքարը տեղափոխելու համար։ Հանքաքարը այստեղ է բերվել նեղուղի երկաթուղով Միդլեբեկ սարի վրա գտնվող այդ ընկերության հանքերից և նավերով տեղափոխվել է ծովածոցի մյուս ափ՝ Պորտ Պիրի, որտեղ այն օգտագործվել է որպես հոսք կապարի ձուլման պրոցեսում։ Ուայալան քաղաք է դարձել 1920 թվականին, նավահանգիստն ընդարձակվել է և երկաթի հանքաքարը սկսել են ծովով տանել երկրի արևելքում գտնվող Նյուկասլի մետալուրգիական գործարան։
Բուն Ուայալան դարձել է արդյունաբերական մեծ քաղաք 1939 թվականին, երբ սկսվել են շինվել առաջին հրահալոցային վառարանները և նավաշինարանը։ 1965 թվականին այստեղ եղել է ամբողջական արդյունաբերական կոմբինատ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նավաշինարանը կառուցել է բավականաչափ նավեր երկիրը պաշտպանելու համար և դարձել է ամենամեծը Ավստրալիայում[2]։ Քանի որ այստեղ գրեթե խմելու ջուր չկար, 1978 թվականին կառուցվել է գլխավոր ջրմուղը Մուրեյ գետից։ 1976 թվականին բնակչության թիվը հասել է 33 հազար մարդու։ Շուտով նավաշինարանը փակվել է՝ չդիմանալով Ճապոնիայի հետ մրցակցությանը (1978) և մետաղագործական արդյունաբերությունը սկսել է աստիճանաբար անկում ապրել։
21-րդ դարի սկզբին հանքարդյունաբերությունը Հարավային Ավստրալիայում կրկին վերելք է ապրում, ինչը դրական է անդրադառնում Ուայալայի արդյունաբերական ակտիվության վրա։
Տեսարժան վայրեր
խմբագրել«Ուայալա» հետախուզական ռազմանավն (HMAS Whyalla) ուալական նավագործարանի առաջին նավն է, որ ջուր է իջեցվել և անվանվել է ի պատիվ քաղաքի։ 1984 թվականին նրա դուրսգրումից հետո այն գնվել է Ուայալայի քաղսովետի կողմից՝ 5000 ավստրալիական դոլարով, վերադարձվել հայրենի քաղաք և 1987 թվականին տեղադրվել է ծովափից 2 կմ հեռավորության վրա։ Այն դարձել է 1988 թվականի հոկտեմբերի 29-ին բացված քաղաքի Ծովային թանգարանի կենտրոնը։
Կենդանաբանների և ստորջրյա լողի սիրահարների կողմից համաշխարհային համբավ ունի Ուայալայի հյուսիս-արևելքում գտնվող Ֆոլս-Բեյի (False Bay) ծովախորշը, որտեղ ամեն ձմեռ (հարավային կիսագունդ) զուգավորման շրջանում հավաքվում են հսկայական ավստրալիական թանաքաձկները[3][4][5]։ Համեմատաբար ոչ մեծ խորություններում թանաքաձկներին կարելի է հետևել ոչ միայն աքվալանգով այլև խողովակով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.abs.gov.au/census/find-census-data/quickstats/2021/UCL412004
- ↑ «History of Whyalla». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ Cross-dressing cuttlefish to sex up tourism
- ↑ «Sepia apama: the giant Australian cuttlefish». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ Whyalla Cuttlefish Արխիվացված 2008-11-20 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուայալա» հոդվածին։ |