Որսորդական հոբոյը (անգլերեն՝ Oboe da caccia, գերմաներեն՝ Oboe da caccia) փողային երաժշտական գործիք է։ Պատկանում է հոբոյների ընտանիքին և հիմնականում օգտագործվել է 18-րդ դարում։ Այն իր հնչողությամբ շատ մոտ է անգլիական եղջրափողին։

Որսորդական հոբոյ
Տեսակերաժշտական գործիքի տեսակ
Որակավորումհոբոյ և վերադաշնակող երաժշտական գործիքներ
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ422.112-71[1]

Կառուցվածքը և հնչողությունը խմբագրել

Ի տարբերություն հոբոյի ընյանիքի մյուս գործիքներին, որոնց խողովակը ուղիղ է, որսորդական հոբոյի խողովակը գալարաձև է։ Նրա լեզվակը նման է մյուս հոբոյների լեզվակին, իսկ վերջնամասին ամրացված է մետաղյա փոքր լայնացած խողովակ, որը ավելի շատ հիշեցնում է պղնձյա փողային գործիքներին (գալարափող, շեփոր)։ Այն մեկ կվինտա ցածր է սովորական հոբոյից։ Նրա խողովակը երկմասանի է։ Ի տաբերություն հոբոյի, որսորդական հոբոյի խողովակի վրայի անցքերը պարուրված չեն մետաղյա փոքրիկ շրջանակներով։ Որսորդական հոբոյը հոբոյի ընտանիքի մյուս գործիքներից ամենաշատ տարբերվողն է։ Եթե չլիներ ձայնային նմանությունը, շատ հնարավոր է, որ այս գործիքը նույնիսկ չմտներ հոբոյի ընտանիքի շարքերը։ Որսորդական հոբոյի հնչողությունը հոբոյ դ̕ամուրի և անգլիական եղջրափողի հնչողությունների խառնուրդն է։ Նրա տեմբրը շատ տարբերվող և յուրահատուկ է, այդ իսկ պատճառով շատ կոմպոզիտորներ այն օգտագործել են իրենց ստեղծագործություններում յուրօրիանակ երանգ տալու նպատակով։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Որսորդական հոբոյ» հոդվածին։