Որսիրանք
Աշխարհագրություն
խմբագրելԸնկած էր Տիգրիս գետի ձախակողմյան վտակ՝ Մեծ Զաբի Որսիրանց (այժմ՝ Գավառ կամ Նեհիլ) վտակի հովտում։ Գավառի տարածքում էին գտնվում Թվայ գյուղը և Արյան լիճը։ Սրանց մոտ Վասպուրականի զորքերը 852 թվականին մեծ դիմադրություն են ցույց տվել Բուղայի բանակին, որը Խալիֆայության կողմից ուղարկված էր՝ Հայաստանում, Վրաստանում և Աղվանքում ծավալված ժողովրդա-ազատագրական ապստամբությունները ճնշելու[2]։
Պատմություն
խմբագրելՄեծ Հայքի 387-ի բաժանումից հետո Որսիրանքը Կորճայքի հետ անցավ Սասանյան Պարսկաստանին։ Յոթերորդից իններորդ դարերում մտել է արաբական Ջազիրա կուսակալության մեջ։ Իններորդ դարում Արծրունիները այն ազատագրել են նվաճողներից և միացրել իրենց տիրույթներին։ Տասնմեկերորդ դարի կեսից դարձյալ անցել է օտար նվաճողների ձեռքը։ Օսմանյան տիրապետության հաստատումից հետո կազմել է Վանի փաշայության Հեքյարի սանջակի Գավառ Նահիեն։
Աղբյուրներ
խմբագրելԵրեմյան Ս., Հայաստանն ըստ «Աշխարհացոյց»-ի, Երևան,1963
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Հակոբյան Թ.Խ., Հայաստանի պատմական աշխարհահագրություն, ԵՀՀ հրատ., 1984
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 652)։ |