Որովայնի արտաքին թեք մկան

Որովայնի արտաքին թեք մկան, որովայնի առաջակողմնային պատի ամենամեծ և ամենաարտաքին մկանն է, որովայնի բոլոր երեք տափակ մկաններից։

Որովայնի արտաքին թեք մկան
ՏեսակՄկանային համակարգ և անատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասmuscle of anterior abdominal wall?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Նյարդայնացածseventh intercostal nerve?[2], eighth intercostal nerve?[2], ninth intercostal nerve?[2], tenth intercostal nerve?[2], eleventh intercostal nerve?[2] և subcostal nerve?[2]
Foundational Model of Anatomy13335
Terminologia Anatomica 98A04.5.01.008
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[3]
 External oblique muscles Վիքիպահեստում

Կառուցվածք խմբագրել

Որովայնի արտաքին թեք մկանը տեղադրված է որովայնի առաջակողմնային շրջանում։ Այն լայն, բարակ և անկանոն քառանկյան տեսք ունեցող մկան է, որի մկանային հատվածը զբաղեցնում է որովայնի կողմնային շրջանը, իսկ ջլոնայինը՝ առաջային։ Շատ մարդկանց մոտ, հատկապես՝ կանանց, մկանը տեսանելի չէ, լավ արտահայտված ենթամաշկային ճարպային կուտակումների և մկանի փոքր չափերի պատճառով։

Այն սկիզբ է առնում ստորին ութ կողերի՝ 5-րդից մինչև 12-րդ կողերի արտաքին մակերեսներից և ստորին եզրերից։ Այս ելունները ձևավորում են թեք գիծ, որը ձգվում է դեպի ներքև և առաջ, վերին խրձերը կպնելով համապատասխան կողաճառներին, ստորինը՝ վերջին կողի աճառի գագաթին, միջինները՝ կողերին՝ կողաճառից որոշակի հեռավորության վրա։

Հինգ վերին հաատվածները չափերով ավելի մեծաանում են վերևից ներքև, և միահյուսվում են առաջային ատամնավոր մկանի համապատասխան ելուններին. ստորին երեքը վերեվից ներքև ընթացքով նվազում են և միյհյուսվում մեջքի լայնագույն մկանի հետ։ Այս միացումների պատճառով մկանաթելերը դասավորվում են տարբեր ուղղություններով։ Հետին մկանաթելերը, որոնք ուղղված են կողերից դեպի զստոսկրի կատար, ձևավորում են հետին ազատ եզրը։

Ստորին կողերից սկսվող խրձերը անցնում են ուղղահայաց դեպի ներքև և կպնում զստոսկրի կատարի արտաքին շրթի առաջային կեսին. միջին և վերին խրձերը, ուղղված են ներքև և առաջայնորեն, վերածվում են ջլոնի միջինանրակային գծի մոտ և ձևավորում են ուղիղ մկանի բունոցի առաջային թերթիկը։ Այս ջլոնը ձևավոևրվում է յուրաքանչյուր կողմից և միաձուվում որովայնի սպիտակ գծի շրջանում։

Արտքաին թեք մկանի ջլոնը ձևավորում է աճուկային կապանը։ Մկանը նույնպես պատկանում է աճուկային խողովակին։

Արտքաին թեք մկանի տակ դասավորված է ներքին թեք մկանը, որից էլ ավելի խորը՝ որովայնի լայնական մկանը։

Նյարդավորում խմբագրել

Արտքաին թեք մկանը նյարդավորվում է ստորին վեց կրծքաորովայնային նյարդերի վենտրալ ճյուղերով և ենթակողային նյարդով, յուրաքանչյուր կողմից։

Անոթավորում խմբագրել

Մկանի գլխային հատվածը անոթավորվում է ստորին միջկողային զարկերակներով, իսկ ծայրային հատվածը անոթավորվում է խորանիստ շրջադարձ զստային զարկերակի և զստագոտկային զարկերակի միջոցով։

Ֆունկցիա խմբագրել

Արտաքին թեք մկանը կծկվելիս կրծքավանդակը իջոցնում են ցած և ճնշում որովայնի խոռոչը, ինչը մեծացնում է ներորովայնային ճնշումը ինչպես Վալսալվայի փորձի ժամանակ։ Այն նաև իրականացնում է նույն կողմի թեքումներ և հակառակ կողմի պտույտներ։ Այսպիսով, աջ արտաքին թեք մկանը կծկվելիս թեքում է իրանը դեպի աջ և իրականցնում պտույտ դեպի ձախ։

Հասարակություն և մշակույթ խմբագրել

Թեք դեֆորմացիա խմբագրել

Թեք դեֆորմացիա-ն հաճախ հանդիպող բեյսբոլային վնասվածք է։ Այն կարող է ազդել կոնտրլատերալ կողմի արտաքին թեք և ներքին թեք մկանը[4]։

Մարզումներ խմբագրել

  • Թեքումներ
  • Կողմնային պահումներ
  • Կքանստումներ

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. անատոմիայի հիմնարար մոդել
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Palastanga N., Soames R. Anatomy and Human Movement Structure and Function 6th edition — 6 — 2012. — ISBN 978-0-7020-3553-1
  3. http://www.bartleby.com/107/118.html
  4. Conte, SA; Thompson, MM; Marks, MA; Dines, JS (March 2012). «Abdominal muscle strains in professional baseball: 1991-2010». The American Journal of Sports Medicine. 40 (3): 650–6. doi:10.1177/0363546511433030. PMID 22268233.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Որովայնի արտաքին թեք մկան» հոդվածին։