Որոշման ընդունում
Որոշման ընդունում, իմացական գործընթաց է, որի արդյունքը կարծիքի կամ գործողության ընթացքի ընտրությունն է մի քանի այլընտրանքներից: Յուրաքանչյուր որոշման կայացում ենթադրում է վերջնական ընտրություն, որն իր հերթին կարող է դրդել կամ չդրդել գործողության: Որոշման կայացումը որոշում կայացնողի արժեքների և նախասիրությունների հիման վրա այլընտրանքների հայտնաբերման և դրանց մեջ ընտրություն կատարելու գործընթացն է:
Ընդհանուր բնութագիրԽմբագրել
Որոշում կայացնելը կարող է դիտվել որպես խնդրի լուծում , որը ավարտվել է խնդրի պահանջի բավարարմամբ :
Որոշման ընդունման վերաբերյալ մարդկային գործունեությունը ակտիվ քննարկման առարկա է եղել մի քանի տեսանկյունից.
- հոգեբանական;
- ճանաչողական;
- կարգավորիչ:
Որոշումների կայացման կարևոր մասը ներառում է գնահատման չափանիշներով նկարագրված այլընտրանքների վերջնական փաթեթի վերլուծությունը:
Որոշումներ կայացնելու առօրյա մեթոդներԽմբագրել
Որոշումների ընդունման մեթոդները կարելի է բաժանել երկու լայն կատեգորիաների՝ խմբային և անհատական: Անհատական մեթոդները հաճախ կարող են կիրառվել նաև խմբի կողմից:
Խմբային որոշումների կայացման մեթոդներԽմբագրել
- Համաձայնության մեթոդը
- Մեթոդներ,որոնք հիմնված են քվեարկության վրա
- Դելֆի մեթոդ
Անհատական որոշումների կայացման մեթոդներԽմբագրել
- Որոշումների հաշվեկշռի ցուցակ՝ յուրաքանչյուր տարբերակի առավելությունների ու թերությունների (ծախսերի և օգուտների, պլյուսների և մինուսների) ցուցակագրում, ինչպես առաջարկում են Պլատոնիը՝ «Պրոտագորաս»–ում, և Բենջամին Ֆրանկլինը:
- Պարզ առաջնահերթություն՝ առավելագույն հավանականության օգտակարությամբ այլընտրանք ընտրելը:
- Բավարարում՝ այլընտրանքների հետազոտում՝ մինչև առաջինը ընդունելի տարբերակի հայտնաբերում: Այս մեթոդին հակադրվում է մաքսիմիզացիան՝ ըստ որի բոլոր այլընտրանքները հետազոտովում են մինչև լավագույնի ընտրութուն:
- Հեղինակությանը կամ «փորձագետին» զիջում՝ պատվերների կամ հրահանգների իրականացում:
- Անտիավտորիտարիզմ՝ հեղինակության տված խորհրդի հակադիր գործուներության ընտրություն:
- Ֆլիպիզմ՝ նետել մետաղադրամ, խաղաքարտերի կապոցը կիսել կամ այլ պատահական մեթոդներ. աղոթքները, տառաքարտերը, աստղագուշակությունը, հայտնությունները կամ այլ գուշակություններ, սնահավատության կամ պսևդոգիտության այլ ձևերը:
- Որոշումների ավտոմատացված աջակցություն՝ ավտոմատացված որոշումների համար չափորոշիչների սահմանում։
Որոշման ընդունման փուլերԽմբագրել
Որոշում կայացնելու փուլերը՝ ըստ Ջանիսի և Մաննի.
- խնդրի գնահատում
- տարբերակների վերանայում (ակտուալիզացիա)
- տարբերակների գնահատում (կշռում)
- ընտրված գործողությունների մասին ուրիշներին զգուշացում
- որոշման կայացում՝ անկախ ռիսկի գործոնից
ԳրականությունԽմբագրել
- Корнилова Т. В. Методологические проблемы психологии принятия решений // Психологический журнал, 2005. № 1.