Որմնաբույս կարճաթերթիկավոր

Որմնաբույս կարճաթերթիկավոր
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Մեխակազգիներ
Տեսակ Որմնաբույս կարճաթերթիկավոր
Լատիներեն անվանում
Arenaria brachypetala


Որմնաբույս կարճաթերթիկավոր (լատին․՝ Arenaria brachypetala), մեխակազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Բազմամյա խոտաբույս է՝ 20-40 սմ բարձրությամբ։ Պսակաթերթերը բաժակաթերթերից կարճ են, դեղնավուն ու կանաչավուն, իսկ բաժակաթերթերը բթացած են։ Բույսի ներքևի մասի տերևները մահացած են[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հայտնի է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Երախի լեռնաշղթա, լեռնագագաթ՝ Փոքր Իլկասար)։ Աճում է նաև Հյուսիսարևմտյան Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-900 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, կիսաանապատում և ֆրիգանանման բուսականության մեջ։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա՝ 10 կմ²-ից պակաս տարածման և բնակության շրջաններով։ Տեսակին, կապված տնտեսական գործունեության ակտիվացման հետ, սպառնում է աճելավայրերի պայմանների փոփոխություն։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում։ Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Երախի լեռնաշղթայում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.