Որդանխոտ
Որդանխոտ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Aeluropus L. | ||||||
Տեսակները | ||||||
Որդանխոտ աղասեր |
Որդանխոտ (լատին․՝ Aeluropus), դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի[1] կոճղարմատավոր բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի են 5 տեսակներ։
Հայաստանում
խմբագրելՀայաստանում 1 տեսակ՝ Որդանխոտ աղասեր (Aeluropus littoralis)։ Տարածված է Արմավիրի, Արարատի մարզերի աղակալած հողատարածքներում և Սյունիքի մարզում (Արաքս գետին հարող ավազուտներում)։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելԳետնատարած կամ թեթևակի բարձրացող, հիմքում ճյուղավորվող խոտաբույս է, երկարությունը՝ 20-60 սմ։ Տերևները նեղ գծաձև են, կոշտ, մերկ կամ թեթևակի խավոտ, թխակապտավուն։ Ծաղկաբույլը հասկաձև հուրան է, ծաղիկները՝ մանր։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը հատիկ է։
Նշանակություն և կիրառում
խմբագրելՏերևների և ցողունների վրա գտնվող գեղձերի միջոցով Որդանխոտը արտազատում է աղեր։ Որդանխոտի բուսուտներն օգտագործվում են որդան կարմիր բնաշխարհիկ միջատի կերակրման համար։ Ունի տնտեսական նշանակություն։ Որդանխոտի մաքուր համակեցություններից ստացվում 18-9 ց/հա խոտ։ Հասկակալման ժամանակ պարունակում է 10,8% մոխիր, 11,7% պրոտեին, 2% ճարպ, 29,7 % թաղանթանյութ, 45,8 % անաղոտ մզվածքային նյութեր։
Տաքսոնոմիա
խմբագրելՈրդանխոտի դասը ըստ Կյուի թագավորական բուսաբանական այգու տվյալների առանձնացնում են 6 տեսակների[2]։
- Aeluropus badghyzi Tzvelev (1979)
- Aeluropus laciniatus Khodash. (2012)
- Aeluropus lagopoides (L.) Thwaites (1864)
- Aeluropus littoralis (Gouan) Parl. (1850)
- Aeluropus macrostachyus Hack. (1902)
- Aeluropus pilosus (H.L.Yang) S.L.Chen & X.L.Yang (1990)
Տեսակներ
խմբագրել- Aeluropus arabicus (Spreng.) Steud.
- Aeluropus badghyzi Tzvelev
- Aeluropus bombycinus Fig. & De Not.
- Aeluropus brevifolius Nees ex Steud.
- Aeluropus brevifolius var. longifolius Chiov.
- Aeluropus brevifolius var. pygmaeus A. Terracc. ex Chiov.
- Aeluropus concinnus Fig. & De Not.
- Aeluropus erythraeus (A. Terracc.) Mattei
- Aeluropus erythraeus var. scandens Terracc.
- Aeluropus hirsutus Munro
- Aeluropus intermedius Regel
- Aeluropus korshinskyi Tzvelev
- Aeluropus lagopoides (L.) Trin. ex Thwaites
- Aeluropus littoralis (Gouan) Parl.
- Aeluropus littoralis var. dasyphylla Trautv. ex Fedtsch.
- Aeluropus longespicata Parsa
- Aeluropus macrostachyus Hack.
- Aeluropus mesopotamicus Nábe|3lek
- Aeluropus micrantherus Tzvelev
- Aeluropus mucronatus (Forssk.) Asch.
- Aeluropus niliacus (Spreng.) Steud.
- Aeluropus pilosus (H.L. Yang) S.L. Chen
- Aeluropus pubescens Trin. ex Steud.
- Aeluropus pungens (M. Bieb.) C. Koch
- Aeluropus repens (Desf.) Parl.
- Aeluropus sinaicus Fig. & De Not.
- Aeluropus sinensis (Debeaux) Tzvelev
- Aeluropus sinkiangensis K. L. Chang
- Aeluropus smithii (Link) Steud.
- Aeluropus villosus Trin:
Գրականություն
խմբագրել- Цвелёв Н. Н. Род 136. Прибрежница — Aeluropus Trin. // Злаки СССР / Отв. ред. Ан. А. Фёдоров. — Л.: Наука, 1976. — С. 619—622. — 788 с. — 2900 экз.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Watson L, Dallwitz MJ. (2008). «The grass genera of the world: descriptions, illustrations, identification, and information retrieval; including synonyms, morphology, anatomy, physiology, phytochemistry, cytology, classification, pathogens, world and local distribution, and references». The Grass Genera of the World. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 19–ին-ին.
- ↑ Список видов рода Прибрежница на сайте Royal Botanic Gardens, Kew(անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Որդանխոտ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Որդանխոտ» հոդվածին։ |