Որակավորում

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Որակավորում, աշխատողի մասնագիտական (պրոֆեսիոնալ) պատրաստվածության աստիճանն ու տեսակը, որոշակի աշխատանք կատարելու համար անհրաժեշտ գիտելիքների, կարողությունների և հմտության առկայությունը։ Արտահայտվում է աշխատողին տարիֆային կարգ շնորհելով, որը վկայում է աշխատանքի տվյալ ամբողջությունը կատարելու նրա պիտանելիությունը։

Որակավորման ցուցանիշ, տարակարգից բացի, կարող են լինել նաև կատեգորիան, դիպլոմը, կոչումը, գիտական աստիճանը։ Որոշակի աշխատանքի բնութագիրը, որը սահմանվում է կախված դրա բարդությունից, ճշգրտությունից և պատասխանատվությունից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 642