Ոտաբոբիկ կամրջի վրա (գերմ.՝ Barfuß), 2005 թվականին նկարահանված գեղարվեստական ֆիլմ, որի ռեժիսորը ու սցենարի հեղինակը Թիլ Շվայգերն է։ Վերջինս կատարում է նաև Նիկ Կելլերի դերը։ Ֆիլմի կարգախոսն է՝ «Wie weit gehst du, Wenn du verliebt bist?» («Որքա՞ն հեռու կարող ես գնալ, երբ սիրահարված ես»)։

Ոտաբոբիկ կամրջի վրա
գերմ.՝ Barfuss
Երկիր Գերմանիա
Ժանրռոմանտիկ կատակերգություն և դրամա
Թվական2005 և մարտի 31, 2005[1][2]
Պրեմիերա31 մարտի, 2005[3]
Լեզուգերմաներեն
ՌեժիսորԹիլ Շվայգեր[4][5][2]
ՊրոդյուսերԹիլ Շվայգեր
Սցենարի հեղինակԹիլ Շվայգեր, Nika von Altenstadt?[6] և Jann Preuss?
ԴերակատարներԹիլ Շվայգեր[7][5], Յոհաննա Վոկալեկ[7], Ալեքսանդրա Նելդել[7], Nadja Tiller?[7], Steffen Wink?[7], Michael Mendl?[7], Ջանին Կունցե[7], Axel Stein?[7], Markus Maria Profitlich?[7], Éric Judor?, Mark Keller?[6], Imogen Kogge?[6], Արմին Ռոդե[6], Յուրգեն Ֆոգել[6], Միխայել Գվիսդեկ[6], Gerit Kling?[6], Ֆլորիան Ֆից[6], Պաուլա Պոլ[6], Jürgen Rißmann?[6], Fanny Staffa?[6], Bernhard Marsch?[6], Piet Fuchs?[6], Stefanie Stappenbeck?[6] և Էմմա Շվայգեր
ՕպերատորՔրիստոֆ Վալ
ԵրաժշտությունԴիրք Ռայխարդ
ՄոնտաժԹիլ Շվայգեր
Պատմվածքի վայրԳերմանիա
Տևողություն110 րոպե
Բյուջե€4 700 000[3]
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Նիկը ծայրահեղ անհաջողակ է։ Նա չի կարողանում երկար ժամանակ դիմանալ որևէ աշխատատեղում։ Ընտանիքում բոլորն արհամարհում են նրան, բացի մորից։ Հերթական անգամ նա աշխատանք է ստանում հոգեբուժարանում։ Այդտեղ նա աշխատում է ընդամենը մեկ օր, սակայն այդ ընթացքում նա փրկում է Լեյլային, որը փորձում էր ինքնասպան լինել։ Լեյլան 25 տարեկան է, սակայն մանկամիտ է. նա քայլում է ոտաբոբիկ և երբեք չի տեսել իրական կյանք, քանի որ 19 տարի փակված է եղել տանը։ Մոր մահից հետո նրան տեղավորել են հոգեբուժարանում։

Լեյլան փախչում է հիվանդանոցից և հետևելով Նիկին՝ գնում է նրա բնակարան ու հայտարարում, որ ուզում է ապրել նրա հետ։ Նիկը, ինքն էլ ունենալով բազմաթիվ խնդիրներ, փորձում է աղջկան վերադարձնել հոգեբուժարան, սակայն վերջինս համառում է, և Նիկն ստիպված է լինում նրան իր հետ տանել եղբոր հարսանիքին։ Երկար ճանապարհին միասին հաղթահարելով փորձությունները՝ նրանք մտերմանում են։ Հարսանիքի ժամանակ բոլորը ևս մեկ անգամ համոզվում են, որ Նիկը կյանքում ոչնչի չի հասել։

Հասկանալով, որ ինքը չի կարող օգնել աղջկան, ում անհրաժեշտ են դեղեր, Նիկը հայտնում է նրա գտնվելու վայրը հոգեբուժարանի աշխատակցին։ Շուտով նա զղջում է աղջկան մենակ թողնելու համար, փորձում է տանել Լեյլային իր հետ, բայց ժամանած ոստիկանները ձերբակալում են նրան, իսկ Լեյլան նորից փակվում է հոգեբուժարանում։

Կալանքից ազատվելուց հետո Նիկը, ձևանալով հոգեկան հիվանդ, ընկնում է հոգեբուժարան՝ Լեյլայի մոտ։ Ֆիլմի ավարտին նրանք կրկին ազատության մեջ են. Նիկը Լեյլային սովորեցնում է գնումներ կատարել։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Թիլ Շվայգեր Նիկ Կելլեր Նիկ Կելլեր
Յոհաննա Վոկալեկ Լեյլա Լեյլա
Նադյա Թիլլեր Ֆրաու Կելլեր
Շտեֆեն Վինկ Վիկտոր Կելլեր Վիկտոր Կելլեր
Միխաել Մենդլ Հենրիխ Կելլեր Հենրիխ Կելլեր
Ալեքսանդրա Նելդել Ժանին Ժանին
Իմոհեն Կոգե հոգեբուժարանի վարիչ հոգեբուժարանի վարիչ
Անդրեա Պաուլա Պաուլ բուժքույր բուժքույր
Ջանին Կունցե Սառա Սառա
Ակսել Շտայն Դիտեր Դիտեր
Արմին Ռոդե
Յուրգեն Ֆոգել

Սաունդթրեք խմբագրել

  • Barefoot - Ray Collins Hot Club
  • Emma - Leilas Theme Part 1 - Score
  • Absolutely Entertaining Titel - Mariha
  • Hallelujah - Rea Garvey
  • Walk With Me - Rea Garvey
  • Get Ready - Score
  • Ich Habe Sein Herz Gehoert - Filmdialog
  • White Sands - Score
  • Dont Leave Home - Dido
  • Good Times - Score
  • Smile - Score
  • I Feel - Andru Donalds
  • Still Falling - Saybia
  • Sadness - Score
  • Drei Tage - Filmdialog
  • Emma - Leilas Theme Part 2 - Score
  • Its Alright - Cameron
  • Got Me Swinging - Score
  • The Day Has Come - Score
  • Hope - Score
  • Free Floating - Score
  • Electric - Madrugada
  • I Feel Piano - Score
  • End Of The Road - Score
  • This Is The Day - Cameron
  • Shaking That Boogie - Ray Collins Hot Club

Մրցանակներ խմբագրել

  • Bambi Awards
  • Undine Awards, Ավստրիա
  • German Camera Award - անվանակարգ
  • German Film Awards- անվանակարգ
  • Golden Camera, Գերմանիա - անվանակարգ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոտաբոբիկ կամրջի վրա» հոդվածին։