Ոստանիկներ, ազնվական կրտսեր դաս վաղ միջնադարյան Հայաստանում։ Մեծ մասամբ սերել են արքայական տոհմից, կալվածքներ ստացել արքունական տիրույթից՝ ոստանից։ Եղել են թագավորի առավել վստահելի վասալները, համալրել ոստանիկ կամ արքունի հեծելագունդը։ Վարել են պալատական զանազան պաշտոններ։ Արշակունյաց թագավորության անկումից (428) հետո ոստանիկները պահպանել են իրենց գոյությունը, ենթարկվելով պարսից արքայից արքային, որին անցել էր հայ Արշակունիների ոստանը։ Ոստանիկներ հետագայում նույնացել են ազատներին և մյուս ազնվական դասերին։ Փոխաբերական առումով «ոստանիկ» նշանակել է քաղաքակիրթ, բարեկիրթ, մշակված։ «Ոստանիկ լեզու» է կոչվել արքունի տիրույթներում, ապարանքներում խոսվող մշակված և ճոխ լեզուն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 640