Ոսկե տունը
խորհրդային գեղարվեստական ֆիլմ
«Ոսկե տունը» (ռուս.՝ «Золотой дом»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Բասովը «Մոսֆիլմ» կինոստուդիայում 1959 թվականին[1]։ Կինոնկարի պրեմիերան կայացել է 1960 թվականի ապրիլի 18-ին[2]։
Ոսկե տունը ռուս.՝ Золотой дом | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Թվական | 1959 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վլադիմիր Բասով |
Սցենարի հեղինակ | Վալենտին Եժով |
Դերակատարներ | Լհասարան Լինխովոին |
Օպերատոր | Պյոտր Սատունովսկի |
Երաժշտություն | Բաուդորժի Յամպիլով |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Սյուժե
խմբագրելԱնդրբայկալ։ Ռուսաստանում քաղաքացիական պատերազմ է ընթանում, երկրամասում տիրություն են անում կոլչակովյանները։ Շատ ծնողներ երազում են իրենց որդիներին ուղարկել դացան, որտեղ կարելի է կրթություն ստանալ, և բուրյաթցի տղա Արսալանը, որը մինչ այդ տեղի մեծահարուստի մոտ բատրակություն էր անում որպես հովիվ, աշակերտ է դառնում վանականների՝ լամաների մոտ։ Բայց Արսալանին տանջում է վանքի պատերի ներսում ապրելը, և մի օր նա փախչում է դացանից, որի պատերից դուրս շարունակվում է պատերազմը[3]։
Դերերում
խմբագրել- Բորյա Սեմյոնով – Արսալան
- Միլա Մանշեևա – Դոլսոն
- Լհասարան Լինխովոին – Լոդոն, կարմիր ջոկատի հրամանատար
- Միխայիլ Ֆեոդորով – Իգնատև, ջոկատի կոմիսար
- Բուդա Վամպիլով – Գեսխի լամա
- Ադոլֆ Իլյին – նոյոն Յոլո
- Վիկտոր Բրեժնև – սպիտակ սպա
- Վ. Բադեև – Դագբա
- Ցեդեն Դամդինով – հովիվ Գոնգոր
- Բույանտո Այուշին – բուդիստ վանական
Նկարահանող խումբ
խմբագրել- Ռեժիսոր՝ Վլադիմիր Բասով
- Սցենարի հեղինակներ՝ Վալենտին Եժով, Գոմբոժապ Ցիդինժապով, Դաշիրաբդան Բատոժաբայ
- Օպերատոր՝ Պյոտր Սատունովսկի
- Կոմպոզիտոր՝ Բաուդորժի Յամպիլով
- Նկարիչ՝ Գեորգի Տուրիլյով
- Կոստյումների նկարիչներ՝ Վալենտին Պերելյոտով, Ալեքսանդր Տիմին
Նատուրալ նկարահանումները կատարվել են Բուրյաթիայում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Популярные советские фильмы с разбивкой по киностудиям (окончание): kinanet — LiveJournal
- ↑ «Ոսկե տունը» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ Варвара Боева. (2010 թ․ մայիսի 4). «Курск в большом кино: от комедии до детектива». Еженедельник «Друг для друга» № 18 (812). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 25-ին.