«Ոսկե ջուր» (ինչպես նաև «Արքայադուստր Փարիսադա», անգլ.՝ Golden Water, Princess Parisade), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի գծանկարը՝ ստեղծված ենթադրաբար 1858 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Քեմբրիջի Ֆիցվիլյամի թանգարանի հավաքածուում (2148)[1], չափսերը՝ 36,5 × 18,7 սմ։

Ոսկե ջուր
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1858
բարձրություն36,5 սանտիմետր
լայնություն18,7 սանտիմետր
գտնվում էՖիցվիլյամ թանգարան
հավաքածուՖիցվիլյամ թանգարան
Ծանոթագրություններ

Նկարի սյուժեն վերցված է «Հազար ու մի գիշեր» գրքի հեքիաթներից։ Նկարիչը պատկերել է երկու քույրերի մասին պատմության հանգուցալուծումային պահը, որոնք խանդով էին վերաբերվում իրենց կրտսեր քրոջը (Լանգի թարգմանությամբ № 20 հեքիաթը)։ Արքայադուստր Փարիսադան իր ձեռքում ունի ոսկե ջրով լի սև տակառիկ, որպեսզի ցողի քարերի վերածված իր եղբայրների վրա[1][2]։ Հետին պլանում երևում են կանաչ լեռ և ծաղիկների մանուշակագույն թուփ, որի վրա նստած է խոսացող ալ թռչուն[1][3]։

Աշխատանքի առաջին տերը դարձել է քննադատ Ջոն Ռասկինը, հետո այն փոխել է մի քանի տերեր[1]։ 1937 թվականին Չառլզ Շենոնը տրամադրել է այն Ֆիցվիլյամի թանգարանի հավաքածուին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Golden Water (Princess Parisade)» (անգլերեն). The Fitzwilliam Museum, University of Cambridge, UK. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  2. «Golden Water». Rossetti Archive.
  3. Marillier, Henry Currie. Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 100.