«Ոսկե բջիջ» (իսպ.՝ La jaula de oro), մեքսիկական կինոֆիլմ նկարահանված ռեժիսոր Դիեգո Կեմադի Դիեսի կողմից, էկրաններ է բարձրացել 2013 թվականին[11]։ Ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է 2013 թվականի Կաննի կինոփառատոնի շրջանակներում[12]։ Ֆիլմը ստացել է մի շարք մրցանակներ և նոմինացիաներ, ներառյալ «Արիել» մրցանակը, որպես լավագույն ֆիլմ[13]։

Ոսկե բջիջ
իսպ.՝ La jaula de oro
Երկիր Իսպանիա[1][2][3]
 Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
 Գվատեմալա[4]
Ժանրդրամա
Թվականմայիսի 22, 2013[5] և սեպտեմբերի 11, 2014[6][7]
Լեզուիսպաներեն[8][9] և անգլերեն[10]
ՌեժիսորDiego Quemada-Díez?
ԴերակատարներRicardo Esquerra?[4]
Պատմվածքի վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
Նկարահանման վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
Տևողություն108 րոպե

Սյուժե խմբագրել

Աղքատությունից հոգնած Գվատեմալայից երեք դեռահասներ՝ Հուանը, Սառան և Սամուելը որոշում են մեկնել ԱՄՆ։ Նրանք նավակով հատում են Մեքսիկայի սահմանը և այնտեղ հանդիպում են Չաուկային, ով հնդկական ցոցիլի ազգից է։ Սակայն նա դեռ չի կարողանում խոսել իսպաներեն, բայց նրան հաջողվում է ընկերանալ Սառայի հետ։ Երբ նրանք հայտնվում են Չյապաս քաղաքում, նրանց բռնում է ներգաղթային ոստիկանությունը։ Նրանք վերցնում են Չաուկի և Հուանի կոշիկները և նրանց արտաքսում հետ՝ Գվատեմալա։

Սամուելը որոշում է մնալ տանը, և, սակայն Հուանին դուր չի գալիս մեկնել արկածների Չաուկի հետ, Սառան պնդում է, որ նա պետք է գա, և նրանք երեքով նորից մեկնում են հյուսիս։ Մեքսիկական բանակը կանգնեցնում է գնացքը, որով նրանք մեկնում էին, և փորձում է օրենքը խախտողներին կանգնեցնեին։ Նրանց հաջողվում է թաքնվել շաքարեղեգի դաշտում, որտեղ նրանց տալիս են ժամանակավոր աշխատանք։

Երբ նրանք կրկին մեկնում գնացքով, բայց այս անգամ արդեն դեպի ԱՄՆ, նրանց կանգնեցնում են թմրանյութեր վաճառողները։ Նրանք գողանում են ուղևորների մոտից բոլոր գումարները, և իրենց հետ տանում են կանանց։ Թմրանյութ վաճառողներից մեկը հասկանում է, որ Սառան, ով տղայի հագուստով է, իրականում աղջիկ է և նրան էլ են տանում։ Հուանը և Չաուկը ամեն կերպ փորձում էին նրանց խանգարել, սակայն նրանց քնեցնում են, և երբ արթնանում են, հասկանում են, որ արդեն ուշ է և ոչինչ չեն կարող անել։

Մեկ այլ գնացքում նրանք ծանոթանում են Գվատեմալիից ժամանած մի տղայի հետ, ով նրանց առաջարկում է իր օգնությունը։ Նրանք մեկնում են նրա հետ, սակայն իրականում նա նրանց տանում է մարդկանց վաճառողների մոտ։ Վաճառողների ղեկավարը բաց է թողնում Հուանին, քանի որ նա ինքն էլ է Գվատեմալայից։ Հետո Հուանը գալիս է նրանց մոտ և առաջարկում գումար՝ որպեսզի Չաուկին ազատ արձակեն, որը նա աշխատել էր շաքարեղեգի դաշտում։

Չաուկը և Հուանը հասնում են մինչև Մեխիկալի, որտեղ նրանց օգնություն են ցույց տալիս ԱՄՆ-ի սահմանապահները, բայց հետո նրանց բաց են թողնում մի ամայի տեղում, որտեղ էլ արտագաղթյալների որսորդը սպանում է Չաուկին։

Դերերում խմբագրել

  • Բրենդոն Լոպես - Հուան
  • Ռոդոլֆո Դոմինգես - Չաուկ
  • Կարեն Մարտինես - Սառա
  • Կարլոս Չահոն - Սամուել
  • Էկտոր Տաուիտե - Գրեգորիո
  • Ռիկարդո Էսկեռա - Վիտամինա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.festivalscope.com/festival/reykjavik-international-film-festival/2013/new-visions
  2. http://www.boxofficemojo.com/intl/spain/yearly/?yr=2013&sort=reldate&order=ASC&pagenum=4&p=.htm
  3. http://www.boxofficemojo.com/intl/spain/yearly/?yr=2013&sort=title&order=ASC&pagenum=2&p=.htm
  4. 4,0 4,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  5. http://www.festival-cannes.com/en/theDailyArticle/60190.html
  6. http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
  7. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  8. http://variety.com/2013/film/reviews/cannes-film-review-la-jaula-de-oro-1200487427/
  9. http://www.hollywoodreporter.com/review/golden-cage-la-jaula-de-527318
  10. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  11. El burgalés Diego Quemada-Díez competirá en el Festival de Cannes "El cineasta Diego Quemada-Díez (Burgos, 1969) presentará «La jaula de oro» -su primer largometraje- en la sección «Un Certain Regard» del certamen de la 66 edicion del Festival de Cannes."
  12. «2013 Official Selection».
  13. «'La Jaula de Oro' Sweeps Mexico's Ariels». Variety.