Ռուզաննա Ոսկանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուզաննա Ռոբերտի Ոսկանյան (մայիսի 24, 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ։ Հայաստանի գրողների միության անդամ։ Հայաստանի Նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր (2008)։
Ռուզաննա Ոսկանյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 24, 1989 (34 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Ռուզաննա Ոսկանյանը ծնվել է 1989 թվականի մայիսի 24-ին, Երևանում։ Սովորել է Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ Երևանի պետական համալսարանում՝ ստանալով բանասերի մասնագիտություն։ Ավարտել է նաև Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան։ Հաճախել է ՀԳՄ «Ցոլքեր» երիտասարդական գրական-լրատվական կենտրոն։ 2009 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։
Տպագրվել է «Գրական թերթ», «Գրեթերթ», «Ցոլքեր», «Նարցիս», «Միհր», «Եղիցի լույս» և այլ պարբերականներում, «Բառ և հույս», «Արմատ և լույս», «Խոսք և խոստում», «Արդի հայ երիտասարդ բանաստեղծներ», «18-33. արդի հայ պոեզիա» և այլ անթոլոգիաներում։ 2007 թվականին լույս է տեսել Ոսկանյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Թափանցիկ անձրևներ» խորագրով։ 2013 թվականին հրատարակել է բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն՝ «Հետո և ավելի հետո» խորագրով[1][2]։
Պարգևներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ռուզաննա Ոսկանյանի մասին cultural.am կայքում
- ↑ «Ռուզաննա Ոսկանյանի մաասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Ռուզաննա Ոսկանյանի մաասին boghossianprize.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.