«Ոչ տիպիկը» (անգլ.՝ Atypical), ամերիկյան կատակերգական դրամա հասունացման մասին, որը ստեղծել է Ռոբիա Ռաշիդը[3]։ Սերիալի պրեմիերան կայացել է 2017 թվականի օգոստոսի 11-ին Նեթֆլիքս հարթակում[4][5]։ Քննադատները շոուն ջերմ են ընդունել։

Ոչ տիպիկը
Изображение логотипа
Ժանրհումորային դրամա և ԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ
Երկիր ԱՄՆ[1]
Լեզուանգլերեն[1]
ՌեժիսորՍեթ Գորդոն
Գլխավոր
դերերում
Keir Gilchrist?[2], Ջենիֆեր Ջեյսոն Լի[2], Brigette Lundy-Paine?[2], Մայքլ Ռափափորթ[2], Nik Dodani?[2], Graham Rogers?[2], Amy Okuda?[2], Jenna Boyd?[2], Fivel Stewart?[2], Raúl Castillo?[2], Rachel Redleaf?[2], Ariela Barer?[2], Christina Offley?[2], Wendy Braun?[2], Kevin Daniels?[2], Քեյսի Ուիլսոն[2], Michelle Farrah Huang?[2], Kimia Behpoornia?[2], Kimmy Gatewood?[2], Graham Phillips?[2], Կառլ Տ․ Ռայթ[2], Մայքլ Ռեյդի[2] և Eric McCormack?[2]
ՊրոդյուսերՋենիֆեր Ջեյսոն Լի
ԵրաժշտությունԴեն Ռոմեր
Պատմվածքի վայրՆյութաուն
Եթերաշրջանների քանակ4
Սերիաների քանակ38
Էկրաններին էօգոստոսի 11, 2017-ից հուլիսի 9, 2021
ՀեռուստաալիքՆեթֆլիքս
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Պաշտոնական կայքէջ

2017 թվականի սեպտեմբերի 13-ին Նեթֆլիքսը երկարացրել է սերիալը 13 էպիզոդներից բաղկացած երկրորդ եթերաշրջանի համար[6]։ Այն հրապարակվել է 2018 թվականի սեպտեմբերի 7-ին և բաղկացած է 10 սերիայից։ 2018 թվականի հոկտեմբերի 24-ին Նեթֆլիքս սթրիմինգային ծառայությունը 3 տարով երկարացրել է «Ոչ տիպիկը» վեբ-սերիալը[7]։

Սյուժե

խմբագրել

Առաջին եթերաշրջան Աուտիստական սպեկտրի խանգարումով 18-ամյա Սեմ Գարդները ընտանիքին հայտնում է, որ ցանկանում է իր համար աղջիկ գտնել։ Մինչ Սեմը ուզում է գլուխ հանել իր անձնական կյանքից, ինչը նրան հեշտ չի տրվում, ընտանիքի անդամներն ունենում են իրենց խնդիրները, որոնք նույնպես անհրաժեշտ է լուծվեն։

Երկրորդ եթերաշրջան Սեմը սովորում է ավարտական դասարանում, և նա դեռ չգիտի, թե ինչ պետք է անի ապագայում։ Նման իրավիճակում է նաև նրա կրտսեր քույրը՝ Քեյսին։ Իրավիճակը խորանում է ծագած ընտանեկան ճգնաժամով։

Երրորդ եթերաշրջան Մեծ փոփոխությունները միշտ այդքան էլ հեշտ չեն, հատկապես Սեմի համար։ Սակայն բարդ ընտրություն պետք է կատարեն նրա ընտանիքի բոլոր անդամները։

Դերերում

խմբագրել

Հիմնական կազմ

խմբագրել
  • Ջենիֆեր Ջեյսոն Լի՝ Էլզա Գարդներ
  • Քեյր Գիլքրիստ՝ Սեմ Գարդներ
  • Բրիջեթ Լանդի-Փեյն՝ Քեյսի Գարդներ
  • Էմի Օկուդա՝ Ջուլյա Սասակի
  • Մայքլ Ռապապորտ՝ Դագ Գարդներ

Երկրորդական կազմ

խմբագրել
  • Գրեմ Ռոջերս՝ Էվան Շափին
  • Նիք Դոդանի՝ Զախիդ
  • Ռաուլ Կաստիլիո՝ Նիկ
  • Ջեննա Բոյդ՝ Փեյջ Հարդվեյ
  • Ռեյչել Ռեդլիֆ՝ Բեթ Շափին

Քննադատների արձագանքներ

խմբագրել

«Ոչ տիպիկ»-ի թողարկումից հետո հեռուստասերիալն ընդհանուր առմամբ դրական արձագանքներ է ստացել քննադատներից։ «Metacritic» կայքում առաջին եթերաշրջանը 100 միավորից ստացել է 66-ը՝ հիմնված 20 քննադատների կարծիքի վրա[8]։ «Rotten Tomatoes» կայքում առաջին եթերաշրջանի թարմության վարկանիշը 76 % է, իսկ միջին վարկանիշը՝ 10-ից 5.32[9]: Ընդհանուր առմամբ լավ է ընդունվել դերասանական կազմը, հատկապես առանձնացվել է Քեյր Գիլքրիստի խաղը[10][11][12]։ Միևնույն ժամանակ Գիլքրիստին քննադատել են ոչ այնքան ճշգրիտ, կամ էլ աուտիստի չափազանց կարծրատիպային պատկերման համար[13][14]։ Որոշ քննադատներ սցենարը վատ գրված են համարել[15][16]։ Ֆիլմի վերաբերյալ դիտողություններ են եղել նաև աուտիզմին առնչվող մարդկանցից[14][17]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 Series Cast // Atypical (TV Series 2017–2021) - Full Cast & Crew - IMDb
  3. Wagmeister, Elizabeth (2016 թ․ հոկտեմբերի 17). «Netflix Greenlights 'Atypical' Autism Family Comedy Starring Jennifer Jason Leigh». Variety (անգլերեն). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
  4. «First Look: Teen with autism comes of age in Netflix's 'Atypical'». USA Today (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
  5. Goldberg, Leslie (2016 թ․ հոկտեմբերի 17). «Jennifer Jason Leigh, Keir Gilchrist to Star in Netflix Family Comedy 'Atypical'». Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
  6. Goldberg, Lesley (2017 թ․ սեպտեմբերի 13). «'Atypical' Renewed for Season 2 at Netflix». Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  7. «Нетипичный / Atypical 3 сезон официально подтвержден • TVIV». TVIV (ռուսերեն). 2018 թ․ օգոստոսի 16. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
  8. «Atypical - Season 1 Reviews». Metacritic. CBS Interactive. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
  9. «Atypical: Season 1». Rotten Tomatoes. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
  10. Gay, Verne (2017 թ․ օգոստոսի 9). «'Atypical' review: Netflix breaks barriers with comedy about autism». Newsday. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
  11. Tallerico, Brian (2017 թ․ օգոստոսի 9). «Great Cast, Empathetic Writing Make "Atypical" Stand Out». rogerebert.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
  12. Lowry, Brian (2017 թ․ օգոստոսի 10). «'Atypical' explores autism via mostly ordinary Netflix show». CNN. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
  13. Moss, Haley (2017 թ․ օգոստոսի 11). «My Autistic Opinion: Atypical is a Stereotypical Representation of Autism». The Huffington Post. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
  14. 14,0 14,1 Rowe, Mickey (2017 թ․ օգոստոսի 8). «Netflix's "Atypical" Was a Major Disappointment for Autism Representation». Teen Vogue. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
  15. Goodman, Tim (2017 թ․ օգոստոսի 7). «'Atypical': TV Review». The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
  16. Genzlinger, Neil (2017 թ․ օգոստոսի 10). «Review: Autism, Hormones and Family in Netflix's 'Atypical'». The New York Times. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
  17. Murray, Noel (2017 թ․ օգոստոսի 11). «My teen son has autism. Here's what Netflix's new dramedy Atypical gets wrong». The Week. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.


Արտաքին հղումներ

խմբագրել