Ոչ սովորական ռիգացիները
«Ոչ սովորական ռիգացիները» (լատիշ․՝ «Neparastie rīdzinieki»), լատվիական երաժշտական մուլտիպլիկացիոն ֆիլմ, որի ռեժիսորը Ռոզե Ստիեբրան է, նկարահանվել է 2001 թվականին «Դաուկա» ստուդիայում։ Մուլտֆիլմը նվիրվել է Ռիգա քաղաքի հիմնադրման 800-ամյակին[1]։ Առաջին անգամ ցուցադրվել է 2001 թվականի օգոստոսի 19-ին LTV1 հեռուստաալիքով։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Roze Stiebra? |
Երաժշտություն | Valts Pūce? |
Երկիր | ![]() |
Լեզու | լատիշերեն |
Տևողություն | 26 րոպե |
Թվական | 2001 |
Պարգևներ |
ՍյուժեԽմբագրել
Ռիգայում մարդկանցից բացի բնակվում են այլ արարածներ։ Մուլտֆիլմում գործող կերպարները մեծ մասամբ կենդանիներն են՝ աքաղաղներ, կատուներ, մկներ և այլն։ Գլխավոր հերոսը երիտասարդ աքաղաղ Յուստինշն է։ Նա երազում է դառնալ Ռիգայի պահապան աքաղաղներից մեկը, որոնք կանգնած են քաղաքի ամենաբարձր աշտարակների սրաձողերի վրա։ Իր երազանքի ճանապարհին Յուստինշն ու Անցե աղջիկը հանդիպում են տարատեսակ արկածների ու փորձությունների[2]։
Նկարահանող խումբԽմբագրել
- Սցենարի հեղինակներ՝ Իլզե Սկրաստինյա, Ռոզե Ստիեբրա
- Բեմադրող ռեժիսոր՝ Ռոզե Ստիեբրա
- Բեմադրող նկարիչ՝ Յուրիս Պետրաշկևիչ
- Նկարիչ՝ Իլզե Վիտոլինյա
- Նկարիչ-անիմատորներ՝ Մայա Բրենցե, Դագմարա Լաուրինյա, Դացե Լիեպա, Դզինտարս Կռումինշ
- Կոմպոզիտոր՝ Վալտս Պուցե
- Երգի բառերի հեղինակ՝ Պետերս Բռուվերիս
- Երգերը կատարում են՝ Դացե Պուցե, Նիկ Մատվեև, Վալտս Պուցե, «Knīpas un knauķi» մանկական անսամբլ
- Հնչունային ռեժիսոր՝ Նորմունդս Կլյավենիեկս
- Պրոդյուսոր՝ Ռոզե Ստիեբրա
Մուլտֆիլմի երգերը («Gaiļu dziesma», «Kaķi», «Ratiņi», «Ķēmu uzbrukums», «Lai ir»), «Knīpas un knauķi» մանկական խմբի կատարմամբ, մի քանի այլ երգերի հետ 2001 թվականին թողարկվել է CD սկավառակով[3]։
ՄրցանակներԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 616-617. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Необычные рижане» // fenixclub.com
- ↑ «Neparastie rīdzinieki» в проекте «Фильмы Латвии»(լատիշերեն)
- ↑ Альбом «Neparastie Rīdzinieki» (Knīpas un Knauķi)(չաշխատող հղում) // music.mts.ru
- ↑ Решение жюри IX Международного фестиваля анимационных фильмов «Крок».23.08.2002
- ↑ Закончился Международный фестиваль «Анимаёвка» в Могилёве. 7.10.2002
Արտաքին հղումներԽմբագրել
- «Ոչ սովորական ռիգացիները» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում