LTV1
LTV1, Լատվիայի հեռուստատեսության ազգային հեռուստաալիք։ Հեռարձակումը սկսել է 1954 թվականի նոյեմբերի 6-ին որպես Լատվիական ԽՍՀ հանրապետական հեռուստաստուդիա։ 1991 թվականին, Լատվիայի անկախությունից հետո ստացել է առաջին ազգային հեռուստաալիքի կարգավիճակ։ Հասանելի է Լատվիայի ողջ տարածքում[1]։ 2010 թվականից եթերային հեռարձակումը իրականացվում է միայն թվային ֆորմատով։ Իրենից ներկայացնում է ընդհանուր ֆորմատի հեռուստաալիք, ներկայացվում են լրատվական, վերլուծական, զվարճալի, մանկական, ուսուցողական, երաժշտական, մշակութային, կրոնական հաղորդումներ, թոկ-շոուներ, գեղարվեստական, վավերագրական և մուլտիպլիկացիոնի ֆիլմեր, սեփական արտադրության և արտասահմանյան հեռուստասերիալներ։
«Latvijas Televīzija-1» | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Հեռարձակման գոտի | ![]() |
Հեռարձակման սկսման թվական | 1954 նոյեմբերի 6 |
Սեփականատեր | Latvijas Televīzija |
Վեբ-կայք | http://ltv1.lv |
Տես նաև Խմբագրել
Արտաքին հղումներ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Լատվիայի հեռուստատեսության հեռարձակման ցանցի քարտեզ»։ Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 13-ին։ Վերցված է 2013 թ․ մարտի 30