Ոչխար և այծ (չին՝ 二羊圖), ձեռագիր հորիզոնական թղթագլան՝ ստեղծված չինացի նկարիչ Ժաո Մենֆուի կողմից 1296-1359 թթ։ Թղթագլանը պահվում է Վաշինգտոնում՝ Ֆրիրի պատկերասրահում[2]:

Ոչխար և այծ
տեսակգեղանկար և թղթագլան
նկարիչՉժաո Մենֆու[1]
տարիմոտ 1300[1]
բարձրություն25,2 սանտիմետր
լայնություն48,7 սանտիմետր[1]
ստեղծման երկիրՅուան
նյութթանաք և թուղթ
գտնվում էFreer Gallery of Art?
հավաքածուFreer Gallery of Art?
սեփականատերմոտ Qianlong Emperor?
https://asia.si.edu/object/F1931.4/, https://asia.si.edu/wp-content/uploads/2017/10/F1931-4_Documentation.pdf կայք
Ծանոթագրություններ

Թղթագլանը Ժաո Մենֆուն ստեղծել է Յուան դինաստիայի ժամանակաշրջանում, ինչն էլ պարզաբանում է պատկերված տարրերի ընտրությունը. իշխանության գլուխ կանգնած մոնղոլները նախընտրել են ձիերի, ոչխարների և այծերի նկարներ[3]։ Սա Ժաո Մենֆուի միակ հայտնի աշխատանքն է, որի տեքստի հիշատակարանում ասվում է Ժաոյի ընտանեկան խնդիրների մասին՝ կապված իր՝ մոնղոլական իշխանությունների նկատմամբ ունեցած հավատարմության հետ[4]։

«Ոչխար և այծ»-ը իրենից ներկայացնում է հորիզոնական թղթագլան, որի վրա կան տուշով արված վայելչագրություններ և նկարներ[5]։ Ստեղծման տարեթիվն անհայտ է[2]։ Նկարների ստեղծման և տարրերի ուրվագծման համար օգտագործված տեխնիկան բնորոշ է այդ ժամանակվա չինական գեղանկարչությանը[6]։ Թղթագլանի վրա պատկերված են իրար նայող ոչխար և այծ, նրանց շուրջ կա վայելչագիր տեքստ, որը համապատասխանում է նկարին[6]։ Յուրաքանչյուր տարրի երկրաչափական տեղը ճշգրտորեն նշված է՝ մասնավորապես կենդանիների գլուխները, որովայնները և սմբակները[6]։ Հավասարակշռված և՛ թղթի վրա, և՛ դիրքով՝ երկու կենդանիներն էլ շրջել են իրենց գլուխները դեպի միմյանց՝ ստեղծելով բաց, բայց միաժամանակ միասնական կոմպոզիցիա[7]։ Նկարից ձախ՝ տեքստում, Ժաո Մենֆուն բացատրում է իր այս աշխատանքը ստեղծելու շարժառիթը. «Առաջ ես նկարել եմ ձիեր, բայց երբեք չեմ նկարել ոչխար (կամ այծ)։ Այդ պատճառով, երբ Ջոնսինը ինձնից նկար պատվիրեց, ես աշխուժորեն պատկերեցի դրանք նրա համար՝ վերցնելով բնությունից։ Չնայած ես չեմ կարող մոտենալ հին վարպետներին, ինձ հաջողվեց ինչ-որ կերպ փոխանցել նրանց ոգին»[7]։ Սեփականատերերի կնիքների մեջ կա նաև Սյանլուն կայսեր կնիքը (գահակալել է 1736-1795 թթ)։ Կայսրը նաև թղթագլանի առաջնամասում թողել է ճակատազարդ՝ «Աստվածային նմանություն (ոչխարի կերպարը) շարժման և հանգստի մեջ» գրությամբ[7]։

Լյու Լոնտենը՝ Ժաո Մենֆուի աշխատանքների դասակարգումը ստեղծողը, այս թղթագլանը դասակարգել է կենդանիների նկարների կատեգորիայում[8]։ Արվեստագետները այս թղթագլանի մեջ ընդգծում են սիմվոլիզմ. ըստ չինական փիլիսոփայության՝ երկու կենդանիներին էլ համապատասխանում է արական յան սկիզբը[6]։ Չու Ցին Լին ենթադրել է, որ ոչխարը և այծը իրենցից ներկայցնում են Հան դինաստիայի 2 թագավորներ[6]։ Կենդանիների նկարների և վայելչագրության միջև եղած փոխներգործությունը ևս արվեստագետների ուշադրւթյան կենտրոնում է, դրա մեջ նրանք տեսնում են փոխաբերության գծեր։ Այս դեպքում թղթագլանը հաճախ համեմատվում է մեկ այլ չինացի վարպետի՝ Ժեն Ժենֆայի «Երկու ձիեր» աշխատանքի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://asia.si.edu/object/F1931.4/
  2. 2,0 2,1 Li, 1993, էջ 203
  3. Morris Rossabi A History of China. — John Wiley & Sons, 2013. — 456 с. — (Blackwell History of the World). — ISBN 1118473450
  4. Li, 1993, էջ 200
  5. Encyclopaedia universalis. — Encyclopaedia Universalis, 1990. — Т. 23.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 McCausland, 2011, էջ 154
  7. 7,0 7,1 7,2 «Sheep and Goat (二羊圖)». China Online Museum (անգլերեն).
  8. Li, 1993, էջ 198

Գրականություն խմբագրել

  • Chu-Tsing Li The Freer 'Sheep and Goat' and Chao Meng-Fu's Horse Paintings. — Ascona: Artibus Asiae Publishers, 1968. — Т. 30; 34 издания Artibus Asiae. — 70 с.
  • Chu-Tsing Li Recent Studies on Zhao Mengfu's Painting in China // Artibus Asiae. — 1993. — Т. 53. — № 1/2. — С. 195–210. — doi:10.2307/3250514
  • Shane McCausland Zhao Mengfu: Calligraphy and Painting for Khubilai's China. — Hong Kong University Press, 2011. — 431 с. — ISBN 988802857X