Ո՞վ է հորինել անիվը
«Ո՞վ է հորինել անիվը» (ռուս.՝ «Кто придумал колесо?»), խորհրդային երիտասարդական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Շրեդելը 1966 թվականին «Լենֆիլմ» ստուդիայում Վլադիմիր Կրակովսկու «Վերադարձ դեպի հորիզոն» (ռուս.՝ «Возвращение к горизонту») վիպակի հիման վրա[1]։
Թվական | 1966 |
---|---|
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վլադիմիր Շրեդել |
Ֆիլմի պրեմիերան կայացել է 1967 թվականի ապրիլի 24-ին։
Սուժե
խմբագրելԼիրիկական ֆիլմ է առաջին սիրո և ինքնուրույն կյանքի առաջին փորձերի մասին։
Դպրոցն ավարտելուց հետո Սևա Լոսևը աշխատանքի է ընդունվում քիմկոմբինատում։ Ֆիլմի հերոսը բանվոր տղա է, հետաքրքրասեր և խոհուն, երբեմն դյուրահավատ է մարդկանց նկատմամբ, երբեմն էլ ավելորդ կասկածամիտ է ու դյուրագրգիռ («Երևի վատ բնավորություն ունեմ», — խոստովանում է նա ֆիլմի վերջին կադրում՝ դիմելով հանդիսատեսին)։ Սիրո, բարեկամության, աշխատանքի հարցում ամեն ինչ հարթ չէ, ամեն ինչ միանգամից չի ստացվում, բայց նա համառորեն փնտրում է իր տեղը կյանքում, իր իսկական կոչումը։ Երիտասարդի բնավորության կայացման միջոցով նա հասնում է մարդկանց առջև իր գործերի համար բարձր պատասխանատվության գիտակցման։
Դերերում
խմբագրել- Գեորգի Կորոլչուկ – Սևա Լոսև (լուսագրերում՝ Յուրի Կորոլչուկ)
- Գալինա Նիկուլինա – Սաշա
- Պոլինա Կումանչենկո – մորաքույր
- Նատալյա Սելեզնյովա
- Գեորգի Վիցին – քեռի Կոլյա
- Միխայիլ Գլուզսկի – գործկոմի վարիչ
- Վիկտոր Կոստեցկի – Ալեքսեյ Եգորով
- Նիկոլայ Վոլկով (ավագ) – ակադեմիկոս Շչեգլով
- Նատալյա Գուրզո – Իննա
- Բորիս Ռիժուխին – գլխավոր ինժեներ
- Սերգեյ Դրեյդեն – Վիկտոր
- Բալիս Դվարիոնաս – դաշնակահար
- Թամարա Վալասիադի – էպիզոդ
Ֆիլմում հնչում է կոմպոզիտոր Իսահակ Շվարցի «Облако напрокат» երգը (տեքստը՝ Գենադի Շպալիկովի) և «Каникулы любви» («У моря, у синего моря») երգը ճապոնական դուետի կատարմամբ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Владимир Краковский // КиноПоиск
Գրականություն
խմբագրել- Демин В. Триптих об «элементарных понятиях» // Искусство кино. — 1966. — № 11. — С. 39-46.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Ո՞վ է հորինել անիվը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Советский экран» 1967 года
- Илья Вениаминович Вайсфельд Завтра и сегодня: о некоторых тенденциях современного фильма и о том, чему нас учит опыт многонационального советского киноискусства. — Искусство, 1968. — С. 111.