ՈՒԱԶ 452/2206/3741/3909/3962 (համաժողովրդականորեն կոչվում է «Բուխանկա», «Հաբ»), մեքենան նախատեսված է դժվար և անանցանելի ճանապարհների համար և արտադրված է Ուլյանովսկում: ՈՒԱԶ 452-ի սերիական թողարկումը սկսվել է 1965 թվականին:


Uaz-2-rr.jpg
Ընդհանուր տվյալներ
Տեսակարտաճանապարհային
ԱրտադրողՈւԱԶ
ԵրկիրՌուսաստան
Ուրիշ անուն(ներ)УАЗ-452/2206/3741/3909/3962
ՆախորդUAZ-450?
Դիզայն
Դռների քանակ4
Բնութագիր
Անիվային բազա4x4
UAZ-452 Վիքիպահեստում

ՆկարագրությունԽմբագրել

 
УАЗ-330362

ՈՒԱԶ 452-ը ամենաերկար թողարկվող ռուսական մեքենան է։ Արտաքին տեսքից նման է «բոքոն» հացի, երբեմն անվանում են բոքոն (ռուս.՝ «Буханка»), ինչպես նաև «հաբ» (ռուս.՝ «Пилюля», «Таблетка»), քանի որ տվյալ մեքենայից հիմնականում օգտվում են բժիշկները[1]։Մեքենան արտադրվում է ինչպես թափքով, այնպես էլ կողային տարբերակով։ Շարժիչի տարբերակը ԳԱԶ-21։ Անվային բանաձևը 4 × 4։

2011 թվականի մարտին 3962/39625 (սանիտարական բեռնատար) և 2206 (միկրոավտոբուս) մոդելների թարմացվեցին: Ավելացվեց հիդրավլիկ ղեկ, անվտանգության գոտիներ Եվրո-4 ստանդարտով, շարժիչը՝ Եվրո-4 ստանդարտով։

ԴիզայնԽմբագրել

1965 թվականին թողարկվել է առաջին մեքենան, որի երկարությունը 4363 մմ է, լայնությունը՝ 1940 մմ և բարձրությունը՝ 2064 մմ։ Առավելագույն բեռնվածությունը կազմում է 800 կգ: Այս Բազային դիզայնը փակ է, ունի չորս դռներ[2]:

ՓոփոխությունԽմբագրել

  • ՈՒԱԶ 452՝ բեռնատար, հիմնական տարբերակ։
  • ՈՒԱԶ 452Ա՝ սանիտարական մեքենա, որն ընդունակ է հասնել ամենահեռավոր վայրերը[3]։
  • ՈՒԱԶ 452ԱՑ՝ սանիտարական մեքենա, նախատեսված հյուսիսային հատվածի համար։
  • ՈՒԱԶ 452Դ՝ բեռնատար երկտեղանի նստարանով և փայտե թափքով։
  • ՈՒԱԶ 452Գ՝ սանիտարական մեքենա․ ՈՒԱԶ-452Ա տեսակից տարբերվում է իր հզորությամբ[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել