Շրջադասություն, նախադասության մեջ բառերի սովորական, ուղիղ շարադասությունից տարբեր դասավորություն, որն ուժեղացնում է խոսքի արտահայտչականությունը։ Ի տարբերություն շարահյուսական շրջուն շարադասության, շրջադասությունը ընդգծում է որևէ բառ կամ միտք, արտահայտությանը հաղորդում յուրահատուկ բովանդակություն։ Շրջադասությունը դրսևորվում է երեք եղանակով՝ հակադասությամբ (ընդունված կարգին տրամագծորեն հակառակ դասավորություն), շարախախտումով (բառակապակցության իմաստով անմիջականորեն կապված բառերի տեղաշարժում) և հերթաշրջումով (նկարագրվող երևույթների կամ գործողությունների տրամաբանական հերթականության խախտում)։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 588