Շրեկը և Ամանորը (անգլ.՝ Shrek The Halls), կարճրամետրաժ անիմացիոն ֆիլմ՝ ստեղծված 2007 թվականին՝ Սուրբ Ծնունդից առաջ։ Այս սերիան անսպասելի էր։ Պաշտոնական ցուցադրությունը հեռուստատեսությամբ տեղի է ունեցել 2007 թվականի նոյեմբերի 27-ին ABC հեռուստաաիլքով։ Ֆիլմում պատմվում է այն մասին, թե ինչպես է Շրեկը փորձում իր ընտանիքի համար իսկական Սուրբ Ծնունդ կազմակերպել։

Շրեկը և Ամանորը
անգլ.՝ Shrek the Halls
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ և հեռուստաֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ, սուրբծննդյան ֆիլմ, ֆիլմ-հեքիաթ և հեռուստակատակերգություն
Հորինված երկիրՇրեկ
ՌեժիսորԳերի Թրուսդեյլ
ՍցենարիստԳերի Թրուսդեյլ
ՀնչյունավորումՄայք Մայերս[1], Էդի Մերֆի, Քեմերոն Դիաս և Անտոնիո Բանդերաս
ԵրաժշտությունԳարի Գրեգսոն-Ուիլյամս
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունDreamWorks
ԴիստրիբյուտորNBCUniversal Television Distribution
Տևողություն27 րոպե
ՊրիկվելՇրեկ 4-D
ՍիկվելՀավերժ Շրեկ
Թվական2007
dreamworksanimation.com/tv/shrek/

Սյուժե խմբագրել

Ավանակը Շրեկին համոզում է Սուրբ Ծնունդը դիմավորել իր ընտանիքի հետ։ Բայց Շրեկը նույնիսկ չգիտի, թե ինչ է Սուրբ Ծնունդը։ Այդ պատճառով էլ գնում է գրախանութ, որը գտնվում էր սարի վրա։ Շրեկը գնում է «Սուրբ Ծննդյան մասին չիմացողներ համար» գիրքը և այն ընթերցելուց հետո իր տունը զարդարում է դրասանգներով և լապտերներով։ Այժմ Շրեկը կարող է տոնել Սուրբ Ծնունդը իր ընտանիքի հետ։ Սակայն պարզվում է, որ ավանակն իր ողջ «ընտանիքին» (Շրեկի ընկերներին ու իր ընտանիքի անդամներին) հրավիրել է տոնելու Սուրբ Ծնունդը։ Չնայած դրան՝ Շրեկը հետևում է գրքի «քայլ 4-ին», այսինքն՝ պատմել Սուրբ Ծննդյան պատմություն։ Նրա պատմելու ընթացքում միջամտում են նրա ընկերները, որոնցից յուրաքանչյուրը պատմում է այդ պատմության իր տարբերակը։ Ավանակը պատմում է, թե ինչպես է ինքը համտեսել Սանտայի վաֆլե հսկայական արձանը (թեև հետո պարզվում է, որ նա լիզել է Շրեկի ոտքը)։ Կատուն իր պատմության վերջում սկսում է խաղալ Սանտա Կլաուսի գլխարկից կախված զանգի հետ։ Պրյանյան պատմում է, որ Սանտան կերել է իր ընկերուհի Սյուզիին (այդ պատճառով էլ նա վախենում է Սանտայից)։

Ավանակը վերցնում է Շրեկի գիրքը, և դրան հետևած կռվի պատճառով ավերվում է Շրեկի տունը։ Սուրբ Ծննդյան տրամադրությունը փչանում է, և Շրեկը վռնդում է իր ընկերներին։ Ֆիոնան հասնում է հեռացող ընկերների հետևից և պատմում, որ դա Շրեկի առաջին Սուրբ Ծնունդն է։ Ավանակը հասկանում է, որ ինքը շատ կոպիտ է վարվել և ներողություն է խնդրում Շրեկից։ Շրեկը նրան ներում է և պատմում մի նոր պատմություն, բայց ոչ թե Սանտա Կլաուսի, այլ Սանտա Շրեկի մասին։ Երեխաները քնում են, իսկ Շրեկն ու նրա ընկերները լսում են զանգերի ղողանջները և դուրս գալիս փողոց, որտեղ տեսնում են Սանտա Կլաուսին ու նրա եղջերուներին։ Ընկերներն ուրախ նայում են նրանց, իսկ Պրյանյան վախեցած փախչում է։

Երգեր խմբագրել

  • The Donnas — «Christmas Wrapping»
  • Carmen Carter — «Gonna Make You Sweat (Everybody Dance Now)»
  • Santana — «Jingo (Gin Go La Ba)»
  • Seals & Crofts — «Summer Breeze»
  • Eels — «The Stars Shine In The Sky Tonight»
  • Journey — «Don’t Stop Believing»
  • The Waitresses — «Christmas Wrapping»
  • FatBoy Slim — «Because We Can»
  • Carl Orff — «Carmina Burana»

Դերերը հնչունավորել են խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել