Շտեռնբերգիա շնդեղածաղկային
Շտեռնբերգիա շնդեղածաղկային | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Sternbergia colchiciflora Waldst. et Kit.
|
Շտեռնբերգիա շնդեղածաղկային (լատին․՝ Sternbergia colchiciflora Waldst. et Kit.), շքանարգիզազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b8/%D5%87%D5%BF%D5%A5%D6%80%D5%B6%D5%A2%D5%A5%D6%80%D5%A3%D5%AB%D5%A1_%D5%B7%D5%B6%D5%A4%D5%A5%D5%B2%D5%A1%D5%AE%D5%A1%D5%B2%D5%AF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6.jpg/638px-%D5%87%D5%BF%D5%A5%D6%80%D5%B6%D5%A2%D5%A5%D6%80%D5%A3%D5%AB%D5%A1_%D5%B7%D5%B6%D5%A4%D5%A5%D5%B2%D5%A1%D5%AE%D5%A1%D5%B2%D5%AF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6.jpg)
Նկարագրություն
խմբագրելՍոխուկավոր բույս է, որն ունի 5-7 սմ բարձրություն, մինչև 8 մմ երկարության վզիկ, գնդաձև, ձվաձև սոխուկներ, որոնք ծածկված են դարչնագույն կամ սևավուն թեփուկներով։ Տերևներն 3-6 հատ են, ուշ զարգացող, գծային, գոտիանման և մուգ կանաչ, ունեն մինչև 10 սմ երկարություն, 3-5 մմ լայնություն։ Ծաղիկները դեղին են և ունեն 2,5-5 մմ երկարություն։ Տուփիկի տրամագիծը 8-10 մմ է[1]։
Տարածվածություն
խմբագրելՀայաստանում հանդիպում է Իջևանի (Գետահովիտ գյուղի շրջակայք) և Երևանի (Երևանի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Արեալն ընդգրկում է Նախակովկասը, Արևելյան Կովկասը, Կենտրոնական և Հարավային Անդրկովկասը, Հարավային Եվրոպան, Բալկանյան թերակղզին, Մոլդովան, Ղրիմը, Փոքր Ասիան, Արևմտյան Սիբիրը, Իսրայելը և Իրանը[1]։
Էկոլոգիա
խմբագրելԱճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակերևույթից 600-1500 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, օշինդրային կիսաանապատում։ Ծաղկում է սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին, պտղաբերում՝ ապրիլ-մայիսին[1]։
Պահպանություն
խմբագրելՎտանգված տեսակ է, տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես անհետացած տեսակ։ GITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շտեռնբերգիա շնդեղածաղկային» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շտեռնբերգիա շնդեղածաղկային» հոդվածին։ |