Շուշիի Մուրացանի անվան ավագ դպրոց

Շուշիի Մուրացանի անվան ավագ դպրոց, հանրակրթական ավագ դպրոց Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում[1]։

Շուշիի Մուրացանի անվան ավագ դպրոց
ԵրկիրԱրցախ Արցախ
ՀասցեՇուշիի շրջան, Շուշի, Հախումյան 63

Պատմություն խմբագրել

2009 թվականի սեպտեմբերի 1-ից Մուրացանի անվան միջնակարգ դպրոցը գործել է ավագ դպրոցի կարգավիճակով[1]։ Դպրոցի ուսուցիչներն անցել էին վերապատրաստման հատուկ դասընթացներ[1]։ Քայլեր էին ձեռնարկվել ավագ դպրոցի համար անհրաժեշտ նյութա-տեխնիկական բազայի, շենքի պայմանների բարելավման ուղղությամբ[1]։ Նախատեսվել էր ստեղծել 4 լաբորատորիա[1]։ Արցախի Հանրապետության կրթության ու գիտության նախարարությունը հատկացրել էր քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա և այլ առարկաների համար նախատեսված համապատասխան լաբորատոր սարքավորումներ[1]։

Դպրոցում գործում էր երկու հոսք՝ բնագիտական-մաթեմատիկական և հումանիտար[1]։ Ավագ դպրոց ընդունվելու համար դիմում էին հիմնականում շրջկենտրոնի բնակիչները, սակայն սպասվում էր, որ հայտեր կլինեն նաև շրջանի գյուղերի աշակերտներից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Շուշիում կգործի ավագ դպրոց». news.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 2-ին.