Շուշան արքայական
Շուշան արքայական | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Lilium regale | ||||||||||
Հայերեն տարանուններ | ||||||||||
Շուշան արքայական |
||||||||||
Հոմանիշներ | ||||||||||
| ||||||||||
|
Շուշան արքայական (ռուս.՝ Лилия царственная, լատին․՝ Lilium regale, չինարեն՝ 岷江百合), շուշանազգիների ընտանիքին պատկանող բազմամյա սոխուկավոր բույս է։ Ծագում է Արևմտյան Չինաստանից։ Արքայական շուշանը ամենատարածված և մեծ մասսայականություն վայելող ծաղկատեսակներից մեկն է։ Նրա շուրջը բազմաթիվ առասպելներ ու հեքիաթներ են հյուսվել, բանաստեղծություններ ու երգեր են հորինվել, շատ նկարիչներ են կտավին հանձնել արքայական շուշանի անզուգական գեղեցկությունը։ Այն միշտ եղել է կուսական գեղեցկության խորհրդանիշը։ Լայն կիրառում ունի նաև Հայաստանի Հանրապետությունում։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e3/Lil_regale_01Infl_China_Sichuan_Wolong_18_06_04.jpg/273px-Lil_regale_01Infl_China_Sichuan_Wolong_18_06_04.jpg)
Բնութագիրը
խմբագրելՍոխուկները խոշոր են՝ մինչև 20 սմ տրամագծով, թեթև մանուշակագույն երանգով։ Նրա հիմքում, սոխուկի մոտ առաջանում են կողմնային արմատներ։ Տերևները նեղ են, երկարավուն։ Ծաղիկները սովորաբար մինչև 15 հատ են, ձագարաձև, խոշոր, սպիտակ, ներսի մասում դեղնավուն և պսակաթերթիկների արտաքին մասում վարդամանուշակագույն շերտիկներով։ Դուրեկան բուրմունք ունեն։ Բաց գրունտի պայմաններում ծաղկում է հուլիսին։
Մշակումը
խմբագրելԲազմանում է հիմնականում սոխուկների և սերմերի միջոցով։ Սերմերով բազմացնելու դեպքում ծաղկում է ցանքի 2-րդ կամ 3-րդ տարում։ Սոխուկները տնկում են 20-25 սմ խորությամբ։ Լուսասեր է, բավականին ցրտադիմացկուն, գերադասում է թեթև ավազային, ջրաթափանց, օդաթափանց, սննդանյութերով հարուստ, ստրուկտուրային հողերը։ Օգտագործվում է լանդշաֆտային ոճի բոլոր ծաղկադեկորատիվ ձևավորումներում, ինչպես նաև կտրած ծաղիկներ ստանալու համար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Lilium regale на сайте The Plant List
Գրականություն
խմբագրել- Լ. Վ. Հարությունյան «Քո շրջապատի ծաղիկները»
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շուշան արքայական» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շուշան արքայական» հոդվածին։ |
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |