Բացել գլխավոր ցանկը

Շուկայական արժեք, ապրանքի արտադրության վրա աբստրակտ աշխատանքի հասարակայնորեն անհրաժեշտ ծախսումների քանակ, դրսևորվում է որպես որոշակի շուկա համանման ապրանքներ մատակարարող տարբեր արտադրողների աշխատանքի միջին ծախսումներ։ Շուկայական արժեքը շուկայական գների հիմքն է։ Ապրանքների հասարակական արժեքը Մարքսն անվանել է շուկայական արժեք։ Արժեքի հասարակական բնույթը դրսևորվում է շուկայում։ Նույնատեսակ ապրանքների անհատական արժեքները ձեռնարկություններում տարբեր են։ Սակայն ապրանքների արժեքի մեծությունը որոշվում է ոչ թե անհատական, այլ հասարակայնորեն անհրաժեշտ աշխատանքային ծախսումներով։ Շուկայական արժեք ձևավորվում է ներճյուղային մրցակցության ազդեցությամբ։ Շուկայական, կամ հասարակական արժեքի կոնկրետ մակարդակը որոշվում է տվյալ ճյուղի միջին (բացառիկ դեպքերում և կարճ ժամանակամիջոցում՝ լավագույն կամ վատագույն) պայմաններում արտադրվող և հիմնական զանգվածը կազմող ապրանքների անհատական արժեքով։ Արտադրության պայմանների փոփոխությունն ազդում է շուկայական արժեքի մակարդակի վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 595 CC-BY-SA-icon-80x15.png