Շովիցիա գեղապտուղ

բույսերի տեսակ
Շովիցիա գեղապտուղ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Հովանոցավորներ
Տեսակ Շովիցիա գեղապտուղ
Լատիներեն անվանում
Szovitsia callicarpa


Շովիցիա գեղապտուղ (լատին․՝ Szovitsia callicarpa), հովանոցավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Միամյա բույս է, որն ունի 20-25 սմ բարձրություն։ Տերևի մասերը նեղ-գծային են, հովանոցները՝ տերևներին հակադիր։ Պտուղը ծածկված է լայնակի, մեկը մյուսի վրա հենված ծալքերով[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում աճում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Էրեբունի պետական արգելոց, Նուբարաշեն, Ողջաբերդ, Շորբուլախ գյուղերի շրջակայք)։ Հայաստանից բացի աճում է Ղարաբաղում, Նախիջևանում Արևելյան Անատոլիայում և Հյուսիսարևմտյան Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 900-1500 մ բարձրությունների վրա, չոր, քարքարոտ և կավոտ լանջերին, երրորդական ժամանակաշրջանի կարմիր կավերի վրա, աղակալած տեղերում, կիսաանապատում և տափաստանում։ Ծաղկում է ապրիլ ամսին, պտղաբերում՝ մայիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվեցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.