Շոպենի թանգարան
Ֆրեդերիկ Շոպենի թանգարան (Muzeum Fryderyka Chopina), թանգարան Վարշավայում՝ Լեհաստանում, հիմնադրվել է 1954 թվականին և նվիրված է լեհ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենին։ 2005 թվականից թանգարանը վարում է Ֆրեդերիկ Շոպենի ինստիտուտը։ Թանգարանի բաժիններից մեկը Ֆրեդերիկ Շոպենի ծննդավայրն է։ Մինչև սրահի փակումը` 2014 թվականը, թանգարանը ղեկավարել է Շոպենի ընտանեկան սալոնը։
Շոպենի թանգարան | |
---|---|
Տեսակ | հուշային թանգարան |
Երկիր | Լեհաստան |
Տեղագրություն | Վարշավա |
Մասն է | Ֆրեդրիկ Շոպենի ինստիտուտ |
Ղեկավարության նստավայր | Օստրոժսկի պալատ, Վարշավա, Լեհաստան |
Հիմնադրվել է | 1954 |
Կայք | museum.nifc.pl/pl |
Պատմություն
խմբագրելՖրեդրիկ Շոպենի թանգարանը ստեղծվել է 1930-ական թվականներին Վարշավայում[1]։ 1935 թվականին Ֆրեդրիկ Շոպենի ինստիտուտը՝ ստեղծված 32 աչքի ընկնող մշակույթի ներկայացուցիչների (Շիմանովսկի, Յոզեֆ Բեկ, Ավգուստ Զալեսկի) գլխավորությամբ, սկսում է թանգարանի համար հավաքածու ստեղծել[1]։1945 թվականին նորացվում է Ֆրեդերիկ Շոպենի ինստիտուտի գործունեությունը, իսկ 1953 թվականից այն Օստրոժսկու պալատում էր[1]։ Այնտեղ է նաև գտնվում Ֆրեդերիկ Շոպենի թանգարանը, նկարների հավաքածուներ, գրադարան և ձայնագրություններ[2]։ Թանգարանը լուսաբանում է Շոպենի կենսագրությունն ու ստեղծագործությունների պատմությունը և ներկայացնում է նրա քանդակներն ու նկարները, ձեռագրերը՝ ստորագրված կոմպոզիտորի կողմից[3]։ 2010 թվականին Ֆրեդրիկ Շոպենի 200-ամյակի կապակցությամբ բարելավված այս մուլտիմեդիա թանգարանը Լեհաստանի ամենաժամանակակից թանգարաններից մեկն է։ Նրա հավաքածուն տեղակայված է ցուցահանդեսային տարածքի հինգ հարկերում՝ 15 սենյակներում։
Պատկերասրահ
խմբագրել-
Գետնահարկ -
Ձայնագրությունների սենյակ -
Առաջին հարկ -
Շոպենի ճանապարհորդությունները (3-րդ հարկ)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 (Լեհերեն) «The Frederick Chopin Museum». www.chopin.pl. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 12-ին.
- ↑ (անգլերեն) «Ostrogski Castle». en.chopin.nifc.pl. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 12-ին.
- ↑ (անգլերեն) «Fryderyk Chopin Museum - Ostrogski Castle». eGuide / Treasures of Warsaw on-line. Վերցված է 2009 թ․ մարտի 12-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն)(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոպենի թանգարան» հոդվածին։ |