Շոն Բերդի (անգլ.՝ Sean Berdy, հունիսի 3, 1993(1993-06-03), Բոկա Ռաթոն, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ,[1])  ամերիկյան կինոյի և հեռուստատեսության խուլ դերասան, կատակերգու: Շոն Բերդին նկարահանվել է Հրապարակ 2[en] ֆիլմում, իսկ ճանաչում է ստացել ի շնորհիվ «Նրանց շփոթել էին հայրենի տանը» հեռուստասերիալի, որտեղ մարմնավորել է Էմետին: Այդ դերի համար 2011 թվականին Շոնին արժանացրել են «Լավագույն երիտասարդ դերասան» մրցանակին, իսկ ֆիլմը համարվել է «Տարվա հեռուստասերիալ»:

Շոն Բերդի
անգլ.՝ Sean Berdy
P2217g622.jpg
Ծնվել էհունիսի 3, 1993(1993-06-03) (27 տարեկան)
ԾննդավայրԲոկա Ռաթոն, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, entertainer, կատակերգու, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
sean-berdy.com

ԿենսագրությունԽմբագրել

Շոն Բերդին ծնվել է 1993 թվականի հուլիսի 3-ին ԱՄՆՖլորիդա նահանգի Բոկա Ռատոն քաղաքում: Նա էկրաններին է հայտնվել 2005 թվականից: Շոն Բերդիի դեբյուտը համարվում է «Հրապարակ 2» (The Sandlot 2) ընտանեկան կատակերգությունում ստացած Սեմի դերը: Հաջորդ տարում դերասանը նկարահանվել է «Bondage» կենսաբանական դրամայում, որտեղ նրա խաղակիցներն էին Մայքլ Անգարանոն, Իլիանա Դագլասը և Գրաֆին Դանը: Դրանից հետո Շոնը նկարահանվում է երկու ֆիլմերում՝ The Deaf Family և The Legend of the Mountain Man , ինչպես նաև Sprint Relay ընկերության գովազդային հոլովակում:

Դերերի մեծամասնությունը Շոնը կատարել է Ամերիկյան ժեստերի լեզվով[2] (իր հայրենի լեզուն)[3]: Խուլ հնդիկների համար դպրոցի երկրորդ կուրսում սովորելու տարիներին նա հաղթում է «Ամերիկայի պարոն խուլ երիտասարդ-2010» մրցույթում[4][5]: Բերդին երգում է դպրոցի «Vibrations» կոչվող խմբում[5]:

2011 թվականը շրջադարձային էր Շոն Բերդիի համար: Նրան հրավիրել էին նկարահանվելու «Նրանց շփոթել էին հայրենի տանը» հեռուստասերիալում: Ծրագիրը մեծ հաջողություն է գրանցում հեռուստադիտողների կողմից, և 2012 թվականի վերջին նրանց դատին է ներկայացվում 30 սերիա:

ՖիլմագրությունԽմբագրել

  • Անապատ 2 (2005)՝ Սեմի
  • Bondage (2006)՝ երիտասարդ Տրեյ
  • The Legend of the Mountain Man (2008)՝ Նիկ
  • The Deaf Family (2008)՝ Ուեզլի
  • Նրանց շփոթել են ծննդատանը (սերիալ, 2011-2017)՝ Էմեթ Բլեդսոու

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Bio – Sean Berdy – Official Website»։ Վերցված է 2012-05-03 
  2. «'Switched at Birth': Meet Katie LeClerc and Sean Berdy, hearing-impaired stars (2011)»։ Վերցված է 2011-07-16 
  3. Kevin Mulcahy Jr. (2012-03-06)։ «INTERVIEW: SWITCHED AT BIRTH's Sean Berdy Talks Acting, Performing and Playing The Deaf James Dean»։ welovesoaps.net։ Վերցված է մարտի 6, 2012 
  4. «2010 Deaf Teen America Pageant (2010)»։ Վերցված է 2011-07-16 
  5. 5,0 5,1 «2010 Deaf Teen America Pageant (2010)»։ Վերցված է 2011-07-25