Շոլոմ-Ալեյխեմի հուշարձան (Մոսկվա)

Շոլոմ-Ալեյխեմի հուշարձան (ռուս.՝ Памятник Шолом-Алейхему), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է հրեա գրող Շոլոմ-Ալեյխեմին (Շոլոմ Նոխումովիչ Ռաբինովիչ)։ Տեղադրվել է Մալայա Բրոննայա և Բոլշայա Բրոննայա փողոցների խաչմերուկում։

Շոլոմ-Ալեյխեմի հուշարձան
Շոլոմ-Ալեյխեմի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան և քանդակ
ՔանդակագործJuriy Lvovitsj Tsjernov?
Երկիր Ռուսաստան
ՔաղաքՄոսկվա
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՔանդակ
Ներկա վիճակԿանգուն
 Monument to Sholom Aleichem in Moscow Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Հրեա գրող Շոլոմ-Ալեյխեմի հուշարձանը ստեղծելու գաղափարը քանդակագործ Յուրի Չեռնովին հուշել է նրա ընկերներից մեկը։ Չեռնովը մշակել է հուշարձանի մակետը, ձուլել բրոնզից և նույնիսկ ուղարկել Ռուսաստանի, Կանադայի և ԱՄՆ-ի հրեական համայնքներին, սակայն ո՛չ հասկացվել է, ո՛չ էլ հուշարձանը կառուցելու համար ֆինանսավորման շահագրգռվածության է հանդիպել, թեև նրա քանդակը շատերը հավանել են։ Ցուցահանդեսներից մեկի ժամանակ հուշարձանի մակետը տեսել է Մոսկվայի այն ժամանակվա քաղաքապետ Յուրի Լուժկովը և հավանություն է տվել հուշարձանի տեղադրմանը։ Գտնվել է նաև հովանավոր՝ «Ռուսսկոյե զոլոտո» ընկերության ղեկավար Ա. Պ. Տարանցևը, սակայն նա համաձայնել է վճարել աշխատանքների արժեքի միայն մեկ երրորդը։

Ի պատասխան հովանավորի հատկացրած միջոցների անբավարարության մասին Չեռնովի բողոքի՝ Իոսիֆ Կոբզոնն ասել է քանդակագործին. «Հրեաները քեզ շա՞տ փող են տվել։ Ահա և բավարարվիր նրանով, ինչ տալիս են ռուսները...»[1]։ Այդ պատճառով նախագիծը ստիպված ենթարկվել է լուրջ փոփոխությունների. հատկացվելիք գումարով աշխատանքները կատարելու համար կրճատվել են գրանիտի և հողային աշխատանքների ծախսերը։ Ի վերջո, հուշարձանը հանդիսավորությամբ բացվել է 2001 թվականի դեկտեմբերի 26-ին։

Արձանի ճարտարապետն է Գ. Ի. Կոպանսը։ Հուշարձանը Մոսկվային հանձնվել է որպես նվեր։

Հուշարձանի տեղադրման վայրը Մալայա Բրոննայա և Բոլշայա Բրոննայա փողոցների խաչմերուկում ընտրվել է այն պատճառով, որ մոտակայքում 1921 թվականից աշխատել է Հրեական թատրոնը, որտեղ բեմադրվել են Շոլոմ-Ալեյխեմի ստեղծագործությունները։ Այստեղ բացվել է նաև սինագոգ Բոլշայա Բրոննայայում։

Նկարագրություն

խմբագրել

Շոլոմ-Ալեյխեմի հուշարձանի բարձրությունը 1,5 մետր է, ձուլված է բրոնզից և տեղադրված է գրանիտե վեցանիստ պատվանդանի վրա։ Պատվանդանին փորագրված են յոթմոմանոց աշտանակ և գրողի ստեղծագործությունների հերոսների՝ կաթնավաճառ Տևիեի, մանուկ Մոտլի, դերասաններ Ռոզայի և Լեոյի ռելիեֆային պատկերաքանդակները։ Գրանիտե ձևավոր շրջանակի վրա գրված է.

  ՇՈԼՈՄ-ԱԼԵՅԽԵՄԻՆ։
ՄՈՍԿՎԱՑԻՆԵՐ
 

Բացի այդ, հուշարձանի վրայի մակագրությունները թվարկում են հուշարձանի հեղինակների, հովանավորի և աշխատանքները կատարողի անունները։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Борис Шейнин. «О памятнике Шолому Алейхему в Москве». Московский еврейский общинный центр. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 4-ին.

Աղբյուրներ

խմբագրել