Շոլոխովի փողոց (Տագանրոգ)

փողոց Շախտիում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շոլոխովի փողոց (այլ կիրառումներ)

Շոլոխովի փողոց (ռուս.՝ Шолоховская улица), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի Արևմտյան շրջանում։ Անվանվել է ռուս խորհրդային արձակագիր, հրապարակախոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի (1905-1984) պատվին։ Սկիզբ է առնում 14-րդ Մարիուպոլսկի նրբանցքից և ավարտվում Պաուստովսկու փողոցի հետ հատումով։ Երկարությունը 300 մետր է։

Շոլոխովի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՏագանրոգ
Երկարություն300 մետր
Անվանվել էՄիխայիլ Շոլոխով
Փոստային ինդեքս347939

Նկարագրություն

խմբագրել

Տագանրոգ քաղաքի Շոլոխովի փողոցը գտնվում է Արևմտյան շրջանում։ Փողոցը սկսվում է 14-րդ Մարիուպոլսկի նրբանցքից, հատում 15-րդ, 16-րդ և 17-րդ Մարիուպոլսկի նրբանցքները և ավարտվում Պաուստովսկու փողոցի հետ հատումով։ Կարճ փողոց է. երկարությունը 300 մետր է։ Փողոցում կա համարակալված 12 շինություն, և բոլորը աջ կողմում (զույգ համարներ)՝ թիվ 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16, 18, 20, 22, 24 շենքեր։

Շոլոխովի փողոցի փոստային դասիչն է՝ 347939։

Փողոցն անվանվել է ռուս խորհրդային արձակագիր, հրապարակախոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի (1905-1984) պատվին։ «Խաղաղ Դոն» վեպի համար նա նախ ստացել է Ստալինյան մրցանակ[1]։ «Խաղաղ Դոնը» դարձել է ամենաշատ ընթերցվող խորհրդային գիրքը և սկիզբ է դրել սոցիալիստական ռեալիզմին[2]։ Այս գրքի համար Շոլոխովը 1965 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ գրականության բնագավառում։ Գրքում նկարագրվում է Առաջին համաշխարհային և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմների ընթացքում կազակների կյանքը[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ВОЖДЬ И МИХАИЛ ШОЛОХОВ».
  2. «Соцреализм».
  3. «Изображение первой мировой войны в романе М. Шолохова "Тихий Дон" (М. Заградка)».

Աղբյուրներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել