Շոլոխովի փողոց (Նովոչերկասկ)

փողոց Նովոչերկասկում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շոլոխովի փողոց (այլ կիրառումներ)

Շոլոխովի փողոց (ռուս.՝ Улица Шолохова), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքի Դոնսկոյ ավանում։ Անվանվել է ռուս խորհրդային արձակագիր, հրապարակախոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի (1905-1984) պատվին։ Սկիզբ է առնում Նովոչերկասկայա փողոցից և ավարտվում Շինարարների փողոցի հետ հատումով։ Երկարությունը 530 մետր է։

Շոլոխովի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՆովոչերկասկ
Երկարություն530 մետր
Անվանվել էՄիխայիլ Շոլոխով
Փոստային ինդեքս346448

Նկարագրություն խմբագրել

Նովոչերկասկ քաղաքի Շոլոխովի փողոցը գտնվում է Դոնսկոյ ավանում։ Փողոցը գտնվում է իրեն զուգահեռ Նովոչերկասկայա և Կրեստյանսկայա փողոցների միջև։ Այն սկսվում է Նովոչերկասկայա փողոցից, հատում Դոնսկայա փողոցը և ավարտվում Շինարարների փողոցի հետ հատումով։ Կարճ փողոց է. երկարությունը 530 մետր է։ Փողոցում կա համարակալված 23 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)՝ 10, աջ կողմում (զույգ համարներ)՝ 13 շենք։

Շոլոխովի փողոցի փոստային դասիչն է՝ 346448։

Փողոցն անվանվել է ռուս խորհրդային արձակագիր, հրապարակախոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի (1905-1984) պատվին։ «Խաղաղ Դոն» վեպի համար նա նախ ստացել է Ստալինյան մրցանակ[1]։ «Խաղաղ Դոնը» դարձել է ամենաշատ ընթերցվող խորհրդային գիրքը և սկիզբ է դրել սոցիալիստական ռեալիզմին[2]։ Այս գրքի համար Շոլոխովը 1965 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ գրականության բնագավառում։ Գրքում նկարագրվում է Առաջին համաշխարհային և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմների ընթացքում կազակների կյանքը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ВОЖДЬ И МИХАИЛ ШОЛОХОВ».
  2. «Соцреализм».
  3. «Изображение первой мировой войны в романе М. Шолохова "Тихий Дон" (М. Заградка)».

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել