Շոգեգոյացում
Շոգեգոյացում նյութի անցումը հեղուկ կամ պինդ վիճակից գազային վիճակի (առաջին կարգի ֆազային անցում )։ Տարբերում են շոգեգոյացման հետևյալ տեսակները՝
- գոլորշիացում ( շոգեգոյացման հեղուկի ազատ մակերևույթից ),
- սուբիմում (շոգեգոյացման պինդ մարմնի մակերևույթից )
- եռում ( շոգեգոյացում, որը բնութագրվում է տաքացման մակերևույթին հագեցած գոլորշու պղպջակների առաջացմամբ և հեղուկի ծավալում դրանց աճով )։ Շոգեգոյացոման պրոցեսի բնութագրական մեծությունը շոգեգոյացման ջերմությունն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 536)։ |