Շշեր (նկար)
Շշեր, անգլիացի նկարիչ-պրեռաֆայելիտ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի կտավը՝ նկարված 1848 թվականին։ Այն նկարչի յուղաներկով նկարած առաջին կտավն է։ Այժմ գտնվում է Դելավերի նկարչական թանգարանի հավաքածուում։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1848 |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
գտնվում է | Դելավերի գեղարվեստի թանգարան |
հավաքածու | Դելավերի գեղարվեստի թանգարան |
Ծանոթագրություններ |
Տեղեկություն նկարի մասին խմբագրել
Շշեր նկարը Դանթե Գաբրիել Ռոսսետտիի համար բնանկարչության մեջ դարձել է ինքնատիպ վարժություն, որն իրականացրել է Ֆորդ Մեդոքս Բրաունի ղեկավարությամբ։ Այն եղել է յուղաներկով բնանկար նկարելու նկարչի առաջին փորձը[1]։ 1848 թվականին Ռոսսետին առաջին պլանում նկարում է նատյուրմորտ։ Ենթադրվում է, որ հեռու պլանում նկարված կանացի մարմինը ավելացվել է նկարին 1860-ական թվականներին (շշերից մեկի վրա կա մոնոգրամ, որով այդ թվականներին ստորագրում էր Ռոսսետին)[2][3]։ Կնոջ դեմքի գծերից կարելի է ենթադրել, որ բնորդուհին եղել է Ֆանի Քորնֆորթը, ում հետ Ռոսսետին ծանոթացել է 1856 թվականին[3]։
Նկարը մնում է Ֆանի Քորնֆորթի մոտ մինչև 1898 թվականը։ Նա պահում էր նկարն իր մոտ մինչև վերջ, կարծելով, որ «այն ոչ ոք չի հասկանա ու գնահատի»[1]։ Հետո նկարը դառնում է Դելավերի անվան նկարչական թանգարանի հավաքածուի մի մասը։ Գոյություն ունի կնոջ մարմնի մատիտով նկարված տարբերակը (վերագրվում է 1858 թվականին), որն այժմ գտնվում է Բիրմինգենի նկարչական պատկերասրահ-թանգարանի հավաքածուում[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 «Bottles — Dante Gabriel Rossetti»։ Rossetti Archive (անգլերեն)։ Վերցված է 2016-05-19
- ↑ «Bottles — Dante Gabriel Rossetti»։ Rossetti Archive (անգլերեն)։ Վերցված է 2016-05-19
- ↑ 3,0 3,1 «Bottles» (անգլերեն)։ Delaware Art Museum։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2016-05-19