«Շնորհալի», պատկերազարդ ազգային, կրոնական պարբերաթերթ։

Շնորհալի

Պատմություն խմբագրել

Լույս է տեսնում 1996 թվականից Ժնևում՝ հայերեն և ֆրանսերեն։ Տեղի Սուրբ Հակոբ եկեղեցու պաշտոնաթերթ։ Խմբագիր՝ Աբել քահանա Օղլուգյան։

Արծարծում է կրոնական, բարոյագիտական խնդիրներ, տպագրում մանկապատանեկան դաստիարակիչ նյութեր, հոդվածներ՝ Սուրբ Գրքից, լուսաբանում է հայ համայնքի ազգային կյանքը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայ առաքելական եկեղեցու հայրապետական թեմերի և պատրիարքությունների գործունեությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։