Շնաձուկ տղայի և Լավա աղջկա արկածները
«Շնաձուկ տղայի և Լավա աղջկա արկածները» (անգլ.՝ The Adventures of Sharkboy and Lavagirl 3-D), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր Ռոբերտ Ռոդրիգեսի կողմից, որը նաև «Լրտես երեխաներ. Երեք հարթություններում» ֆիլմի սցենարիստն է, պրոդյուսերն ու ռեժիսորը։
Շնաձուկ տղայի և Լավա աղջկա արկածները անգլ.՝ The Adventures of Sharkboy and Lavagirl in 3-D | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | մարտաֆիլմ ֆենտեզի արկածային ընտանեկան |
Թվական | 2005 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռոբերտ Ռոդրիգես |
Պրոդյուսեր | Էլիզաբետ Ավելլան Բիլլ Սկոթ Բոբ Վայնշտեյն |
Սցենարի հեղինակ | Ռոբերտ Ռոդրիգես |
Դերակատարներ | Թեյլոր Լոթներ Թեյլոր Դուլի Քեյդան Բոյդ Ջորջ Լոպես Դեվիդ Արկեթ Դեվիս Կրիստին |
Օպերատոր | Ռոբերտ Ռոդրիգես |
Երաժշտություն | Ջոն Դեբնի Գրեմ Ռեվել Ռեբեկա Ռոդրիգես |
Մոնտաժ | Ռոբերտ Ռոդրիգես |
Պատմվածքի վայր | Օստին և Արիզոնա |
Կինոընկերություն | Dimension Films |
Տևողություն | 93 րոպե |
IMDb | ID 0424774 |
Պաշտոնական կայքէջ | |
![]() |
Ֆիլմը նկարահանվել է 3D գրաֆիկայով և նախատեսված էր այն դիտել անագլիֆ 3D ակնոցների միջոցով, բայց թույլատրվում է դիտել նաև այլ միջոցներով, բայց ավելի շատ տարածված է 3D տարբերակը։ Այստեղ օգտագործվում է նաև «Լրտես Երեխաները. Խաղի վերջը» ֆիլմի եռաչափ տարբերակը։ Ֆիլմում խաղացել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Քեյդեն Բոյդը, Թեյլոր Լոտները, Թեյլոր Դուլին և Ջորջ Լոպեսը։ Պատմության մեծ մասը մտածել են Ռոդրիգեսի երեխաները և յոթամյա Ռեյսեր Ռոդրիգեսը։ Ֆիլմը հավաքել է ոչ մեծ դրամարկղ, սակայն ստացել է կինոքննադատների կողմից մի քանի գովասանքային խոսքեր։
TNA-յի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ Դին Ռոլը նույնպես խաղացել է այս ֆիլմում և եղել է «Շնաձուկ-տղայի» դերակատարը, որպեսզի գովազդի իր ապրանքային նշանը 1999 թվականին, 2005 թվականի հունիսի 8-ին Miramax կինոընկերության դեմ ելնելով հայտնվել է իրավական գործողությունների մեջ, պնդելով, որ տեղի են ունեցել իրավատիրոջ իրավունքների խախտում և պահանջում էր, որ այդպիսի իրավիճակներում «չլինի որևէ տեսակի գումարներ, շահույթներ և առավելություններ, ապօրինաբար ընկերությունը ոչինչ չստանա, որպեսզի արդար կերպով փոխհատուցվի վնասը»։ 2007 թվականի ապրիլին հայցը վերջնականապես լուծվում է։ Իսկ գումարային չափը այդպես էլ մնում է անհայտ։
Սյուժե
խմբագրելՍովորական տղան, ով երազում էր ընկեր-սուպերհերոսների մասին, գտնում է, որ նրանք իրական են և մեկնում է կախարդական ճամփորդության, որը լի էր ամենաանկախատեսելի վտանգներով։
Ֆիլմը պատմում է 10-ամյա Մաքս անունով մի աշակերտի պատմություն, ով գտնվում էր դպրոցական կռվարարների ճնշման տակ և անընդհատ վիճում էր ծնողների հետ։ Փորձելով դուրս գալ ոչ հաճելի իրականությունից, նա մտածում է իր սեփական աշխարհի և երկու ընկերների՝ սուպերհերոսներ Շնաձուկ տղայի և Լավա աղջկա մասին։ Հետագայում զարմանալիորեն բացահայտվում է, որ բոլոր իր երևակայությունները իրական են։ Հորինված հերոսները գտնում են Մաքսին, որպեսզի վերցնեին նրան և իրենց հետ տանեին «Հրաշքների աշխարհ», որը գտնվում էր մեծ վտանգի մեջ։ Չարագործների մեծամասնությունը, որոնք Մաքսի կյանքի հասարակ մարդիկ էին, տեղափոխվում են նրա երևակայության մեջ։
Մեծ մասը նվիրված է երևակայության (հեքիաթային երկիր) և իրականության հակամարտությանը։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Քեյդեն Բոյդ | Մաքս |
Թեյլոր Լոտներ | Շնաձուկ տղա |
Թեյլոր Դուլի | Լավա |
Դորջ Լոպեզ | Պարոն Էլեկտրիկ/Տոբոր/Սառույց/Խնամակալ |
Դեվիդ Արկետ | Մաքսի հայրը |
Քրիստեն Դեյվիս | Մաքսի մայրը |
Ջեյկոբ Դեվիչ | Լինուս/Մինուս |
Սաշա Պիտերս | Մարիսսա/Սառույցի արքայադուստ |
Ռիկո Տոռես | Շնաձուկ տղայի հայրը |
Մարկ Մուսո | աշակերտ#1 |
Շեյն Գրեհեմ | աշակերտ#2 |
Տայգեր Դարոու | աշակերտ#3 |
Ռոբերտ Բոդրիգես | Լագ |
Սաունդթրեքներ
խմբագրելՖիլմի սաունդթրեքները գրել են ռեժիսոր Ռոբերտ Ռոդրիգեսը, կոմպոզիտորներ Ջոն Դեբնին և Գրեմ Ռեվելլն։
- «The Shark Boy» (Ռոբերտ Ռոդրիգես/Ջոն Դեբնի) - 3:47
- «The Lava Girl» (Ռոբերտ Ռոդրիգես) - 1:28
- «Max’s Dream» (Ռոբերտ Ռոդրիգես) - 1:37
- «Sharkboy and Lavagirl Return» (Ռոբերտ Ռոդրիգես) - 1:44
- «Planet Drool» (Ռոբերտ Ռոդրիգես) - 2:12
- «Mount Never Rest» (անգլ.՝ Graeme Revell) - 2:35
- «Passage of Time» (Ռոբերտ Ռոդրիգես, անգլ.՝ Carl Thiel) - 1:30
- «Mr. Electric» (Գրեմ Ռեվելլ) - 1:09
- «Train of Thought» (Ջոն Դեբնի) - 2:01
- «Dream Dream Dream Dream (Dream Dream)» (Ռոբերտ Ռոդրիգես) - 1:54
- Կատարումը Թեյլոր Լոտների
- «Stream of Consciousness» (Ջոն Դեբնի) - 1:33
- «Sea of Confusion» (Ջոն Դեբնի) - 3:04
- «The LaLa’s» (անգլ.՝ Nicole Weinstein) - 1:09
- «The Ice Princess» (Ռոբերտ Ռոդրիգես/Ջոն Դեբնի) - 2:51
- «Sharkboy vs. Mr. Electric» (անգլ.՝ Graeme Revell) - 0:55
- «Lavagirl’s Sacrifice» (Ռոբերտ Ռոդրիգես) - 2:10
- «The Light» (Ռոբերտ Ռոդրիգես) - 2:21
- «Battle of the Dreamers» (Ռոբերտ Ռոդրիգես) - 1:21
- «Mr. Electric on Earth» (Գրեմ Ռեվելլ) - 1:15
- «Unplugged» (Ռոբերտ Ռոդրիգես/Ջոն Դեբնի) - 1:12
- «The Day Dreamer» (Ռոբերտ Ռոդրիգես/Ջոն Դեբնի) - 1:29
- «Sharkboy and Lavagirl» (Ռոբերտ Ռոդրիգես) - 4:09
- Կատարումը Թեյլոր Լոտների
Աղբյուրներ
խմբագրել- «Շնաձուկ տղայի և Լավա աղջկա արկածները»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Ֆիլմի պաշտոնական կայքէջը(անգլ.)
- «Ֆիլմի բոքս-գրասենյակը»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շնաձուկ տղայի և Լավա աղջկա արկածները» հոդվածին։ |