Շնագայլեր

կաթնասուն, գայլերի ցեղից որոշ տեսակներ

Շնագայլ, շնանմանների (Canidae) ընտանիքի 3 կամ 4 տեսակի ընդհանրացված անունն է, որոնք բնակեցված են Աֆրիկայում, Ասիայում և Հարավ-Արևելյան Եվրոպայում[1]։ Շնագայլը զբաղեցնում է Հյուսիսային Ամերիկայում գտնվող կոյոտների համանման էկոլոգիական որմնախորշը։ Ոչ մեծ կամ միջին չափի գիշատիչը սնվում է լեշերով և մնացորդներով։ Երկար ոտքերը և կոր ճանկերը հարմարեցված են ոչ մեծ չափի կաթնասուններ, թռչուններ և սողուններ որսալու համար։ Պահպանում է 16 կմ/ժ արագությունը երկար ժամանակ։ Ավելի ակտիվ է մթնշաղին։

Շնագայլների սոցիալական բջիջներում կան միամուսնական զույգեր, որոնք պաշտպանում են իրենց տարածքը մյուս զույգերից․, ակտիվորեն ճնշում են թշնամիներին և պատում են իրենց տարածքը մեզով և կղանքով։ Տարածքը կարող է լինել բավականին մեծ, որպեսզի երիտասարդ շնագայլերը կարողանան ապրել ծնողների հետ այնքան ժամանակ, մինչև կունենան սեփական տարածքը։ Շնագայլները հաճախ կազմում են ոչ մեծ ոհմակներ, օրինակ, զոհին հոշոտելու համար, բայց սովորաբար նրանք որսի են դուրս գալիս միայնակ կամ զույգերով։

Տաքսոնոմիա խմբագրել

1816 թվականին թողարկվեց Լորենց Օկենի երրորդ Lehrbuch der Naturgeschichte հատորը, որտեղ հեղինակը գտել է բավականին նմանություններ շնագայլի և հյուսիսամերիկյան կոյոտի ատամների միջև և առանձնացրել նոր առանձին Thos ցեղատեսակի մեջ։ Բայց այդ առաջարկը չընդունվեց։ Ժամանակակից հետազոտությունները ճշտել են շնագայլերի տեսակների փոխհարաբերությունները։ Չնայած արտաքին նմանություններին` նրանք ոչ բոլորն են սերտ կապված միմյանց հետ։ Բծավոր շնագայլը և սևամեջք շնագայլը մոտ են միմյանց, բայց առանձնացվել են աֆրիկյան և եվրոպական այլ վայրի շներից և գայլերից մոտավորապես 6-7 մլն տարի առաջ։ Սովորական շնագայլը և եթովպական գայլը հանդիսանում են միևնույն ենթատեսակի մաս, որին են պատկանում նաև մոխրագույն գայլը, ընտանի շունը և կոյոտը[2]։ Գերմանիայում իրականացված պուդելների և շնագայլերի հիբրիդացման հետազոտությունները ցույց տվեցին, որ ի տարբերություն վոլֆդոգների շուն/շնագայլ հիբրիդները ցույց են տալիս ծնելիության նվազում, հաղորդակցման զգալի խդիրներ, ինչպես նաև գենետիկ հիվանդությունների թվի մեծացում հաջորդ երեք սերունդների միջամտությունից հետո, ինչպես նաև կոյոտների մոտ[3]։

Ժամանակակից դասակարգման պատկերացումները շնագայլերի մասին ունեն հետևյալ տեսքը.

Բծավոր շնագայլ  

Սևամեջք շնագայլ  

Աֆրիկյան գայլ  

Շուն  

Գայլ  

Կոյոտ  

Եթովպական շնագայլ  

Սովորական շնագայլ  

Կարմիր գայլ  

Աֆրիկյան վայրի շուն  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ivory, A. 1999. «Canis aureus» (On-line), Animal Diversity Web. Accessed January 18, 2007 at http://animaldiversity.ummz.umich.edu/site/accounts/information/Canis_aureus.html
  2. Lindblad-Toh et al.2005. Genome sequence, comparative analysis and haplotype structure of the domestic dog Nature 438: 803—819.
  3. Doris Feddersen-Petersen, Hundepsychologie, 4. Auflage, 2004, Franck-Kosmos-Verlag 2004.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շնագայլեր» հոդվածին։