Շկոդերի Լուիջի Գուրակուչիի անվան համալսարան

Շկոդերի Լուիջի Գուրակուչիի անվան համալսարան (ալբ․՝ Universiteti i Shkodrës "Luigj Gurakuqi"), համալսարան Ալբանիայի Շկոդեր քաղաքում։ Հիմնադրվել է 1957 թվականին։ Համարվում է տարածաշրջանի խոշոր բարձրագույն կրթական հաստատություն, հատկապես տեխնիկական և գիտական առարկաների ուղղվածությամբ։

Շկոդերի Լուիջի Գուրակուչիի անվան համալսարան
Տեսակհասարակական համալսարան
Հիմնադրված է1957
ԱնդամակցությունՖրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[1]
Երկիր Ալբանիա
Կայքunishk.edu.al
Շկոդերի Լուիջի Գուրակուչիի անվան համալսարան (Ալբանիա)##
Շկոդերի Լուիջի Գուրակուչիի անվան համալսարան (Ալբանիա)
Շկոդերի Լուիջի Գուրակուչիի անվան համալսարան, Ալբանիա

Կառուցվածք խմբագրել

1992 թվականին համալսարանը կառավարությունից թույլտվություն է ստացել նախաձեռնելու Տնտեսագիտության ֆակուլտետի հիմնումը՝ շեշտադրելով շուկայական տնտեսագիտությունը, կառավարումը, բիզնեսի կառավարումը։ 1992 թվականին համալսարանի ռեկտոր Մենդահ Դերգուտին դիմեց Նեբրասկա- Լինքոլն համալսարանին՝ օգնելու զարգացնել շուկայական տնտեսագիտության և բիզնես կառավարման իր ուսումնական ծրագիրը։ 1992 թվականի սեպտեմբերին նա մասնակցեց Նեբրասկա- Լինքոլն համալսարանի թիմի կազմակերպած վերապատրաստման սեմինարներին։ Արդյունքում ռեկտորը դոկտոր Գյովալին Կոլոմբին հիմնադրեց տնտեսագիտության ֆակուլտետը։ 2002 թվականին համալսարանը կառավարությունից թույլտվություն ստացավ կազմակերպելու համակարգչային գիտությունների դասընթացներ, որոնց աջակցեց Նիդերլանդների HAN կիրառական գիտությունների համալսարանը։ Համալսարանում գործում է Լուիջի Գուրակուչիի անվան գրադարանը, որի ֆոնդը կազմում է 150000 գիրք, այդ թվում 16-րդ դարի երեսուներկու հազվագյուտ գրքեր[2]։ Համալսարանն ունի 6 ֆակուլտետ, 14 բաժին, դասավանդում են ավելի քան 140 պրոֆեսորներ։

Ֆակուլտետներ խմբագրել

2007 թվականին համալսարանի 6 ֆակուլտետներում սովորել են ավելի քան 10000 ուսանողներ։

  • Սոցիալական գիտությունների ֆակուլտետ (Fakulteti i Shkencave Shoqërore)
  • Բնագիտության ֆակուլտետ (Fakulteti i Shkencave Natyrore)
  • Կրթական գիտությունների ֆակուլտետ (Fakulteti i Shkencave të Edukimit)
  • Տնտեսության ֆակուլտետ (Fakulteti Ekonomik)
  • Իրավունքի ֆակուլտետ (Fakulteti i Drejtësisë)
  • Օտար լեզուների ֆակուլտետ (Fakulteti i Gjuhëve të Huaja)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել