Շիրակ (թերթ, Գյումրի)
Հայաստանի օրաթերթ
(Վերահղված է Շիրակ (երկօրյա թերթ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շիրակ (այլ կիրառումներ)
«Շիրակ» խորհրդային շրջանի հայկական երկօրյա թերթ։ Հանդիսացել է ՀԿԿ Ախուրյանի շրջկոմի և ժողովրդական դեպուտատների Ախուրյանի շրջանային խորհրդային օրգանը։ Առաջին անգամ լույս է տեսնել 1939 թվականին, Ախուրյանում՝ 1939-1959 թվականներին։ Տպագրել է շրջանի կուսակցական և խորհրդային կազմակերպությունների գործունեությունը լուսաբանող հոդվածներ, ներկայացրել գյուղատնտեսության և արդյունաբերության նվաճումները, ընդհանրացրել ուսանելի փորձը, ծանոթացրել ՀԽՍՀ և մյուս հանրապետությունների առօրյային։
Տպագրել է գրական գործեր, ինչպես նաև բժշկական, իրավաբանական խորհրդատվություններ, տեղեկություններ գիտության և արվեստի նորությունների վերաբերյալ, մարզական լուրեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 514)։ ![]() |