Շիրակ (ամսագիր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շիրակ (այլ կիրառումներ)
Շիրակ, գրական և մշակութային ամսագիր Լիբանանում։ Թեքեյան մշակութային միության հրատարակություն։
Շիրակ | |
---|---|
Տեսակ | հանդես |
Լեզու | հայերեն |
Երկիր | Լիբանան |
Լույս է տեսել 1956-1997 թվականներին (ընդհատումներով)։ Խմբագիրներ՝ Զարեհ Մելքոնյան, Օննիկ Սարգիսյան, Վաչե Ղազարյան, Հայկ Նագգաշյան և Ժիրայր Դանիելյան։ Ներկայացրել է սփյուռքի և Հայաստանի ճանաչված գրողներին, թարգմանաբար՝ համաշխարհային դասականներին։ Ծավալուն տեղ է հատկացրել հայ ժողովրդի պատմությանը, ծանոթացրել սփյուռքում և Հայաստանում լույս տեսնող գրքերին, հոդվածներ նվիրել նաև թատրոնին, կինոյին, երաժշտությանն ու կերպարվեստին։