Շիդլովսկու դաշտամուկ
Շիդլովսկու դաշտամուկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Կրծողներ (Rodentia) |
Ընտանիք | Համստերանմաններ (Cricetidae) |
Ենթաընտանիք | Դաշտամկներ (Arvicolinae) |
Ցեղ | Շիդլովսկու դաշտամուկ (Microtus) Schrank, 1798 |
Շիդլովսկու դաշտամուկ (լատին․՝ Microtus), համստերանմանների ընտանիքին պատկանող կաթնասուն կենդանի, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Տարածվածություն
խմբագրելՏարածված են Կենտրոնական Վրաստանում։ Հայաստանում հայտնի է Արագածոտնի մարզի արևմտյան և հյուսիսային մասերում, Շիրակի մարզի կենտրոնական և հարավային, Փամբակի լեռնաշղթայի արևմտյան և կենտրոնական մասերում՝ ծովի մակարդակից 1400-1700 մ բարձրություններում[1]։
Էկոլոգիա
խմբագրելԱպրում են չոր-լեռնային, լեռնային և մարգագետնային խոպան տափաստաններում, դաշտերի միջակոսներում, ցանքատարածություններում, այգիներում և բանջարանոցներում[1]։
Գաղութային տեսակ է, Հայաստանում բնակվում է նոմինատիվ ենթատեսակը, որը մի փոքր խոշոր է Վրաստանում ապրող ենթատեսակից։ Արտաքնապես շատ նման է Փոքր Ասիայում հանդիպող հարթալեռնային դաշտամկանը։ Բներն ավելի հասարակ են, քան հասարակական և սովորական դաշտամկներինը։ Սնվում է վայրի խոտաբույսերով, կարող է սնվել նաև հացահատիկային, տեխնիկական և բանջարանոցային կուլտուրաներով։ Բազմացումը, կապված եղանակային պայմաններից, դիտվում է փետրվարի վերջից մինչև ապրիլի սկիզբը։ Հասուն էգը տարեկան կարող է ծննդաբերել մինչև 4 անգամ` բերելով միջինը 7-8 ձագ։ Առաջին սերնդի երիտասարդ էգերը կարող են միանալ բազմացմանը և ունենալ մինչև 2 սերունդ[1]։
Պահպանություն
խմբագրելէնդեմիկ, նեղ արեալային, կրճատվող թվաքանակով տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես վտանգված տեսակ։
Սկսած անցած դարի 80-ականնների վերջից և հատկապես 90-ականների կեսերին արեալի սահմաններում թվաքանակը զգալիորեն կրճատվել է։ Միայն 2003 թվականին է տեսակի թվաքանակն առանձին բիոտոպերում մոտ եղել թվաքանակի երկարամյա միջին ցուցանիշներին։ 1970-ական թվականներին կայուն համարվող որոշ պոպուլյացիաներ (օրինակ` Մաստարինի հարթակում) համարյա անհետացել են։
Վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում մարդու տնտեսական գործունեությունը և վաղ գարնանը հորդ անձրևներով և ամռանը երաշտներով ուղեկցվող կլիմայի փոփոխությունները, որն ազդում է դաշտամկների կերային բազայի վրա։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիդլովսկու դաշտամուկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիդլովսկու դաշտամուկ» հոդվածին։ |