Շեքսպիր և Սերվանտես
«Շեքսպիր և Սերվանտես», հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հոդվածներից[1]։
Շեքսպիր և Սերվանտես | |
---|---|
Ժանր | հոդված |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1916 |
Հրատարակչություն | Հորիզոն |
Հրատարակվել է | 1916 |
Վիքիդարան | Շեքսպիր և Սերվանտես |
Պատմություն
խմբագրելՀովհաննես Թումանյանի հոդվածներից՝ գրված 1916 թվականին։ Առաջին անգամ տպագրվել է 1916 թվականին մայիսի 1-ին Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթի № 95 համարում[1]։
Այնուհետև՝ 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության չորրորդ հատորում (էջ 338-339)։
Այս բացման խոսքը բանաստեղծն ասել է Շեքսպիրի և Սերվանտեսի մահվան 300-ամյակին նվիրված երեկույթին, որին ներկա են գտնվել հայ փախստականներին օգնելու համար անգլիական նպաստաբաշխ-բժշկական հանձնախմբի երեք անդամները՝ Հարոլդ Բըքստոնը, Ալֆրեդ Բակհաուզն ու Ջորջ Հաճքին[1]։