Շերպրան Արիկուլ
Ժըպան Արիգօն (թաի.՝ เฌอปราง อารีย์กุล,մայիսի 2, 1996, Բանգկոկ, Թաիլանդ), ճապոնական AKB48 աղջիկների այդլ խմբի միջազգային քույրն հանդիսացող թաիլանդական BNK48 աղջիկների այդլ խմբի անդամ[1]։ Նա խմբի հիմնադիր անդամներից մեկն է, խմբի առաջին և ներկայիս կապիտանը[2]։
Շերպրան Արիկուլ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 2, 1996 (26 տարեկան) |
Ծննդավայր | Բանգկոկ, Թաիլանդ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Mahidol University? |
Մասնագիտություն | entertainer, դերասանուհի և երգչուհի |
Անդամություն | BNK48? |
![]() |
Մինչև 2017 թվականին BNK48 խմբին միանալը, հայտնի էր որպես քոսփլեյ[3]։ 2018 թվականին իր դերասանական կարիերան սկսել է «Homestay» ֆիլմում խաղացած գլխավոր դերով․ GDH 559-ով ֆիլմը հեռարձակվել է նույն թվականի հոկտեմբերին[4]։
Մինչև 2014 թվականը [5] եղել է Մահիդոլի համալսարանի միջազգային քոլեջի գիտական ուսանող, աշխատել է նաև որպես հետազոտական ասիստենտ[3], իր պրոֆեսորի հետ եղել է հետազոտական թերթի համահեղինակ[6]։ Հայրենիքում և արտերկրում մասնակցել է բազմաթիվ գիտական միջոցառումների։ Հայտարարվել է, որ նրա դիմանկարը արբանյակով 2019 թվականին ուղարկվելու է տիեզերք [7]։
ԿարիերաԽմբագրել
ԱյդլԽմբագրել
Ժըպանը 48 խմբի մասին իմացել է AKB0048 անիմի միջոցով, որը հիմնված էր AKB48 այդլ խմբի վրա։ Նա անիմի իսկական երկրպագու էր և երբ ավելի ուշ հասկանում է, որ խումբն իրական է, դառնում է նաև այդ խմբի երկրպագու[2]։
2016 թվականի հուլիսին 20 տարեկան հասակում նա BNK48 խմբի հավաքագրողների կողմից ներգրավվել է Թաիլանդի նոր քույր AKB48 խմբի մեջ, որի դիմորդները պետք է լինեին 12-18 տարեկան։ Հետագա քննությունը, որի տարիքային սահմանափակումը 22-ն էր նրան հնարավորություն է տալիս դիմելու[8][9]։
Երբ նրան հարցնում են, թե ինչպես է վճռել դառնալ այդլ խմբի անդամ, նա պատասխանում է․ «Ես AKB48 խմբի երկրպագու եմ։ Ես ուզում էի իմանալ, թե իմ այդլներն ինչի միջով են անցնում մինչև հայտնի դառնալը»[10]։ Նա նաև ասել է, որ իր հայրը սկզբում չի ընդունել իր՝ որպես այդլ աշխատելը[11]։
1 500 դիմորդներից 380 աղջիկ համապատասխանաբար անցել են սկզբնական լսումները[2]։ Ժըպանը եզրափակիչ լսումներն անցած 29 անձանցից մեկն էր, որը դառնում է նաև BNK48 մարզիչ, երբ խումբը հայտարարվում է 2017 թվականի փետրվարի 12-ին կայացած Ճապոնական Էքսպո 2017-ին[12]։
Լինելով խմբի՝ թայերեն իմացող անդամներից մեկը, որը կարող էր խոսել նաև ճապոներեն, Ժըպանը նաև օգնում է մարզվել Ռինա Իզութային, որը տեղափոխվել էր AKB48-ից[13]։
2017 թվականի դեկտեմբերի 24-ին Ժըպանը ընտրվում է որպես BIII խմբի առաջին թիմի անդամ[14]։
Նրա սինգլը թողարկվել է 2018 թվականի նոյեմբերի 19-ին[15][16]։
ԴերերԽմբագրել
Նա գլխավոր դեր է խաղացել «Homestay» թրեյլերում, որը նկարահանել է GDH 559-ը և ցուցադրվվել է 2018 թվականի հոկտեմբերի 25-ին[4][17]։ Ֆիլմի ռեժիսորն է Փարկփում Վանգփումը, ֆիլմի նկարահանումն ավարտվել է 2018 թվականի մայիսին[18]։
Անձնական կյանքԽմբագրել
Ժպանգը ծնվել է Հարավային Թաիլանդում՝ Հաթ Յաիում՝ Նոնկլայում, նրա ընտանիքն ապրել է բլրի վրա[19]։ Հետագայում նա տեղափոխվել է Բանգկոկ[19]։
Ընդունվել է Բանգկոկի Roong Aroon School այլընտրանքային դպրոց[20]։ Նա ասել է, որ ինքը ապրում էր որպես նորմալ աղջիկ՝ չիմանալով, թե ինչն է լինելու իր կյանքի նպատակը։ Մոր հետ խորհրդակցելուց հետո նա իրեն ավելի լավ դրսևորելու համար ընտրում է այլընտրանքային դպրոցը[3]։ Դպրոցում պարզում է, որ ավելի լավ է մաթեմատիկայի և գիտությունների մեջ, քան արվեստի։ Նա իսկապես վայելել է գիտական փորձերն ու աշխատանքները և ոգեշնչված իր գիտության ուսուցչով՝ որոշել դառնալ գիտնական[3]։ Նաև ամեն տարի ընտրել է չերլիդերությունը[3]։
2013 ուստարում՝ այլընտրանքային դպրոցն ավարտելուց հետո[5], նա ընդունվում է Մահիդոլ համալսարանի միջազգային քոլեջ, որտեղ նա այժմ ասպիրանտուրայի ուսանող է՝ քիմիայի և ֆիզիկայի գծով[6][21]։ Նա ասում է, որ սովորելու ընթացքում առավելագուն հաճույք է ստացել և կուզենար շարունակել մագիստրոսի և դոկտորի աստիճանները ֆիզիկական քիմիա, քվանտային քիմիա և տիեզերագիտություն բնագավառներում[19]։
Այս քոլեջում պարզել է, որ հետաքրքրվում է նաև քոսփլեյով և ավելի ուշ ճապոնական մշակութային միջոցառումների ժամանակ հանդես է եկել որպես քոսփլեյ[3]։
Քոլեջում սովորելու 2-րդ և 3-րդ տարիներին աշխատել է նաև որպես հետազոտության ասիստենտ[3]։ Նա [22]։
Գիտության մեջ նրա նախապատվության շնորհիվ հրավիրվել է բազմազան ակադեմիական միջոցառումների։ Նաև 2018 Թաիլանդի հավաքականին ուղեկցել է FameLab մրցույթին, իսկ 2019-ին՝ Մեծ Բրիտանիայում կայացած Չելթենհեմի գիտական փառատոնին[23]։
ՀայտնիությունԽմբագրել
Ժպանը BNK48 խմբի անդամբերից ամենաշատ հետևորդներ ունեցողն է և սովորաբար միջոցառումների ժամանակ ունենում է ձեռքսեղմողների երկար հերթեր[21] ։ Շատերը նրան համարում են BNK48-ի դեմքը[24][25]։
2017 թվականի օգոստոսի, երբ Հյուսիսարևելյան Թաիլանդը տուժել է ուժեղ ջրհեղեղներից, նրա և խմբի անդամների 8 ինքնագրով նկարներ վաճառվել են աճուրդով՝ ջրհեղեղի զոհերի համար գումար հավաքելու նպատակով։ Միայն նրա նկարը արժեցել է 77,000 ֆունտ, իսկ աճուրդը հավաքել է ընդհանուր 246,000 ֆունտ[26]։
BNK48 խմբի անդամներից ամենաբարձր ցուցանիշներով նա նվաճել է 39-րդ տեղը 2018 թվականի AKB48 գլխավոր ընտրության ժամանակ[27]։
ԱշատանքներԽմբագրել
ՁայնասկավառակներԽմբագրել
- BNK48 սինգլներ
Տարի | Համար | Վերնագիր | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
2017 | 1 | «Yak Cha Dai Phop Thoe» | A-side | Նաև երգել է «Ko Chop Hai Ru Wa Chop» and «Sam Roi Hoksip Ha Wan Kap Khrueangbin Kradat»[28] |
2 | «Khukki Siangthai» | A-side | Նաև երգել է BNK48 (Bangkok48)[29] | |
2018 | 3 | «Wan Raek» | A-side | Նաև երգել է «Prakai Namta Lae Roiyim »BIII թիմի անդամ[30] |
4 | «Thoe Khue Melodi» | A-side | [31] | |
5 | «BNK Festival» | A-side | Նաև երգել է « Thung Mae Cha Mi Nam Ta»[32][33] |
- BNK48 ալբոմ
Տարի | Համար | Վերնագիր | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
2018 | 1 | «Գետ» | A-side | [34] |
2019 | 2 | «Ջաբաջա» | A-side | Նաև որպես կենտրոն երգել է «Bye Bye Plastic» |
- AKB48 սինգլներ
Տարի | Համար. | Վերնագիր | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
2018 | 53 | «Sentimental Train» | Հաջորդ աղջիկներ | Երգել է «Tomodachi Janaika?» սինգլը [35] |
ՖիլմագրությունԽմբագրել
Տարի | Վերնագիր | Դեր | Ծանոթագրություններ | Աղբյուրներ |
---|---|---|---|---|
2018 | BNK48: Աղջիկները չեն լալիս | Ինքն իր դերում | Փաստագրական ֆիլմ | |
2018 | Homestay | Փրիմա Վոնգսութին | Գլխավոր դեր | [4][17] |
ՄրցանակներԽմբագրել
BNK48-ի մրցանակները այստեղ թվարկված չեն։
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Համար | Ստացող | Արդյունք |
---|---|---|---|---|---|
2018 | GQ Thailand Men of the Year Awards 2018 | Տարվա կին | Ժըպան Արիգօն | Հաղթանակ [36] | |
2019 | daradaily Awards 8 | 2018 թվականի լավագույն նորեկ աղջիկ | Homestay | Ժըպան Արիգօն | Անվանակարգված[37][38] |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «คาวาอี้!! เปิดตัว BNK48 วงน้องสาวสัญชาติไทยของ AKB48»։ music.mthai.com (թայերեն) (Bangkok: MThai.com)։ 2017-02-15։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-01-ին։ Վերցված է 2018-03-31
- ↑ 2,0 2,1 2,2 «น่ารักสิบผ่าน! “เฌอปราง อารีย์กุล” กัปตันคนแรกของ BNK48»։ manager.co.th (թայերեն) (Bangkok: Manager Online)։ 2017-07-07։ Վերցված է 2018-02-19
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Editorial (2018-05-14)։ «‘เฌอปราง อารีย์กุล’ ไอดอลนักวิทยาศาสตร์แห่ง BNK48»։ Hello Magazine (թայերեն) (Bangkok: Hello Magazine)։ Վերցված է 2018-06-22
- ↑ 4,0 4,1 4,2 «ฮือฮา! GDH เผยคลิปหนังใหม่ แนวทริลเลอร์-แฟนตาซี “เฌอปราง BNK48” นำแสดง»։ prachachat.net (թայերեն)։ Bangkok: Matichon։ 2018-05-08։ Վերցված է 2018-06-20
- ↑ 5,0 5,1 «มัธยมศึกษาปีที่ ๖ รุ่นที่ ๑๒ ปีการศึกษา ๒๕๕๖»։ roong-aroon.ac.th (թայերեն)։ Bangkok: Roong Aroon School։ 2014-06-11։ Վերցված է 2018-03-23
- ↑ 6,0 6,1 teenpublishing (նոյեմբերի 25, 2017)։ «นิยามเด็กเนิร์ดนักเคมี ฉบับกัปตันเฌอปราง BNK48 วิทยาลัยนานาชาติ ม.มหิดล»։ campus.campus-star (թայերեն)։ Bangkok: campus.campus-star։ Վերցված է 2018-03-20
- ↑ «โอตะปลื้ม! โครงการส่งภาพ “เฌอปราง BNK48” สู่อวกาศ»։ newtv.co.th (թայերեն) (Bangkok: New18)։ 2018-06-03։ Վերցված է 2018-06-21
- ↑ «ดราม่า! เปิดกฎรับสมัคร BNK48 เจอบังคับต้อง "ศึกษานอกระบบ" เดิมพันไปไหม?»։ musicstation.kapook.com (թայերեն) (Bangkok: Kapook.com)։ 2016-07-29։ Վերցված է 2018-04-24
- ↑ «สาว ๆ รีบมาสมัครได้เลย!!! BNK48 ประกาศข่าวดี ปรับเปลี่ยนช่วงอายุในการออดิชั่น»։ music.trueid.net (թայերեն) (Bangkok: True ID)։ 2016-08-11։ Վերցված է 2018-04-24
- ↑ Sumatchaya Khwankaew (2017-06-24)։ «Girl power»։ bangkokpost.com։ Bangkok: Bangkok Post։ Վերցված է 2018-06-22
- ↑ PPchocopie (2018-06-21)։ «เปิดทุกมุม..ความเป็นเฌอปราง! เพอร์เฟ็กชั่นนิสต์นิดๆ แต่ไม่ยึดติดความเพอร์เฟ็กต์»։ praew.com (թայերեն)։ Bangkok: Amarin Printing and Publishing։ Վերցված է 2018-07-09
- ↑ «เกิร์ลกรุ๊ปไทย "BNK48" เปิดตัวสมาชิกสุดน่ารักทั้ง 29 คน อย่างเป็นทางการ!»։ music.sanook.com (թայերեն)։ Bangkok: Sanook։ n.d.։ Վերցված է 2018-03-31
- ↑ Lersakvanitchakul Kitchana (2018-04-28)։ «BNK48's special guest star»։ nationalmultimedia.com։ Bangkok: The Nation։ Վերցված է 2018-06-22
- ↑ «รู้จักทีม BIII (บีทรี) ทีมอย่างเป็นทางการของ BNK48»։ gmlive.com (թայերեն) (Bangkok: GM Live)։ 2017-12-24։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-10-ին։ Վերցված է 2018-03-09
- ↑ «19 กันยายนนี้ โอตะเตรียมฟังเพลง "เฌอปราง-มิวสิค" ในซิงเกิล AKB48»։ Nation TV։ 2018-06-21։ Վերցված է 2018-06-23
- ↑ «AKB48 53rd single Sentimental Train tops ORICON Chart»։ jshowbiz.com։ սեպտեմբերի 19, 2018։ Վերցված է 2019-01-07
- ↑ 17,0 17,1 «สิ้นสุดการรอคอย!!! ชาวโอตะเฮ หนัง "เฌอปรางBNK48" มาแล้ว»։ NationTV։ 2018-09-19։ Վերցված է 2018-09-19
- ↑ «โอตะเตรียมฟิน! GDH เผยภาพแรกของโปรเจกต์ส่งท้ายปี “เฌอปราง BNK48” นั่งแท่นนางเอกคนต่อไป»։ prachachat.net (թայերեն)։ Bangkok: Matichon։ 2018-05-08։ Վերցված է 2018-06-20
- ↑ 19,0 19,1 19,2 Aunso (2018-05-24)։ «ชวนโอตะมุง! 9 เรื่อง (ไม่) ลับของเฌอปราง กัปตันคนเก่งแห่ง BNK48»։ praew.com (թայերեն)։ Bangkok: Amarin Printing and Publishing։ Վերցված է 2018-07-10
- ↑ ทรงกลด บางยี่ขัน։ «ครูของครู ความคิดของครูผู้เชื่อในธรรมชาติ การสอนแบบพระพุทธเจ้า และศักยภาพในเด็กทุกคน»։ The Cloud։ Վերցված է 2018-03-23
- ↑ 21,0 21,1 «เส้นทางสู่ไอดอล 'เฌอปรางBNK48'»։ Daily News։ 2018-01-21։ Վերցված է 2018-03-20
- ↑ Dunn And (2018-03-21)։ «Musical notes and a chemistry experiment»։ blogs.royalsociety.org։ The Royal Society։ Վերցված է 2018-03-23
- ↑ «รอบชิงชนะเลิศ “FameLab” เวทีค้นหาตัวแทนประเทศไทยไปร่วมแข่งขันบนเวทีสื่อสารวิทยาศาสตร์ระดับโลก “Cheltenham Science Festival”»։ most.go.th (թայերեն)։ Bangkok: Ministry of Science and Technology։ n.d.։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-21-ին։ Վերցված է 2018-06-21
- ↑ ฉั่วสมบูรณ์ พีรพิชญ์, อิพภูดม ธัญวัฒน์ (2018)։ B Side (թայերեն)։ Bangkok: Salmon։ էջ 179։ ISBN 9786162984068
- ↑ ไทยรัฐออนไลน์ (2018-12-12)։ «ผลด่วนเลือกตั้ง BNK48 เฌอปรางอันดับ 1 ส่วนคามิเซเว่นไม่พลิกโผตามคาด»։ Thairath։ Վերցված է 2019-01-06
- ↑ ไทยรัฐออนไลน์ (2018-06-22)։ «เหนือบรรยาย! ประมูลรูป เฌอปราง BNK48 ใบละ 7.7 หมื่น รวมทำบุญกว่า 2 แสน»։ thairath.co.th (թայերեն)։ Bangkok: Thairath։ Վերցված է 2017-08-06
- ↑ «SKE48’s Jurina Matsui wins first AKB48 popularity contest to include sister groups»։ japantimes.co.jp։ Tokyo: The Japan Times Ltd.։ 2018-07-17։ Վերցված է 2018-06-22
- ↑ «ภาพ คลิป จัดเต็ม! BNK48 The Debut เปิดตัว 16 เซ็นบัตสึ พร้อมสัมภาษณ์พิเศษ 6 สาว ยูนิตแรก»։ music.trueid.net (թայերեն)։ Bangkok: True ID։ 2017-06-05։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-16-ին։ Վերցված է 2017-10-28
- ↑ กองบรรณาธิการ วอยซ์ทีวี (2017-09-23)։ «BNK48 จัดคอนเสิร์ตอำลา 'คิตแคต' อย่างอบอุ่น»։ news.voicetv.co.th (թայերեն)։ Bangkok: Voice TV։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-24-ին։ Վերցված է 2018-06-22
- ↑ «สรุปทุกประกาศในงาน #BNK48 We Wish You A Merry Christmas: ทีม BIII, ซิงเกิล 3, Photobook และอีกเพียบ!!»։ mangozero.com (թայերեն)։ Bangkok: Mango Zero։ 2017-12-24։ Վերցված է 2017-12-24
- ↑ «รวมเซอร์ไพรส์ BNK48 เผยเซ็มบัตสึ 2 เพลงใหม่ พร้อมโปรเจกต์พิเศษ»։ nationtv.tv (թայերեն)։ Bangkok: Nation TV։ 2018-08-19։ Վերցված է 2018-08-26
- ↑ Music Talk (նոյեմբերի 22, 2018)։ «มาแรงเวอร์!! BNK48 ปล่อยเอ็มวี BNK Festival พร้อมภาพเบื้องหลังเอ็มวี»։ TrueID։ Վերցված է 2019-01-07
- ↑ TrueID (դեկտեմբերի 14, 2018)։ «มาแล้วจ้า! อัลบั้ม BNK Festival ของ BNK48 พร้อมให้ฟังกันแบบเต็มๆ»։ LINE։ Վերցված է 2019-01-07
- ↑ «ยาวไป ๆ ! MV เพลง RIVER สุดสตรองของ BNK48 มาแล้ว ไปดูกัน!»։ beartai.com (թայերեն)։ Bangkok: beartai։ 2019-04-10։ Վերցված է 2018-05-02
- ↑ «ว้าว! ชุดแบรนด์ไทยโผล่เอ็มวีล่าสุด AKB48»։ music.newtv.co.th (թայերեն)։ Bangkok: NEW18։ 2018-08-26։ Վերցված է 2018-08-26
- ↑ «สุดปลื้ม ‘เฌอปราง BNK48’ คว้าตำแหน่ง Woman of the Year ผู้หญิงแห่งปี!»։ Khaosod։ նոյեմբերի 25, 2018։ Վերցված է 2019-01-07
- ↑ «เปิดประวัติ “เฌอปราง อารีย์กุล” ผู้เข้าชิงดาวรุ่งหญิง daradaily Awards 8»։ daradaily։ դեկտեմբերի 21, 2018։ Վերցված է 2019-01-07
- ↑ «เปิดรายชื่อผู้เข้าชิง 5 คนสุดท้าย “daradaily Awards 2018 ครั้งที่ 8”»։ daradaily։ հունվարի 16, 2019։ Վերցված է 2019-01-16
Արտաքին հղումներԽմբագրել
- Dunn Andrew (2018-03-21)։ «Musical notes and a chemistry experiment»։ The Royal Society Publishing Blog։ UK: Royal Society։ Վերցված է 2018-11-16
- Limpanuparb Taweetham, Roongruangsree Pakpong, Areekul Cherprang (2017-11-08)։ «A DFT investigation of the blue bottle experiment: E∘half-cell analysis of autoxidation catalysed by redox indicators»։ Royal Society Open Science (UK: Royal Society)։ Վերցված է 2018-06-22