Շերի Էվոն Շեփերդ (անգլ.՝ Sherri Evonne Shepherd ապրիլի 22, 1967(1967-04-22)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի հեռուստահաղորդավարուհի, կատակերգակ, դերասանուհի, բանաստեղծուհի և հեռուստատեսային անձ[2]։

Շերի Շեփերդ
անգլ.՝ Sherri Shepherd
Դիմանկար
Ծնվել էապրիլի 22, 1967(1967-04-22)[1] (56 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնքրիստոնեություն
ԿրթությունHoffman Estates High School?
Երկեր30 Rock?, The Jamie Foxx Show?, Less Than Perfect?, The View?, The Sex Lives of College Girls? և Sherri?
Մասնագիտությունկատակերգու, հեռուստահաղորդավարուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և հեռուստատեսային պրոդյուսեր
Պարգևներ և
մրցանակներ
Կայքsherrishepherd.com
 Sherri Shepherd Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Շերի Շեփերդը առավել հայտնի է որպես «The View» շոուի հաղորդավար, որի համար 2009 թվականին ստացել է «Էմմի» մրցանակ՝ «Թոք-շոուի լավագույն հաղորդավար» անվանակարգում։ 2010 թվականից «The Newlywed Game» խաղարկային շոուի հաղորդավարն է։ Որպես դերասանուհի հայտնի է «Կլավա, արի» (2002-2006 թվականներ), «30 ցնցում» (2007-2011 թվականներ) սերիալներում խաղացած դերերով և իր սեփական կարճաժամկետ «Շերի» (2009 թվական) կատակերգությունով։

Բնահատուկ դերեր է ունեցել «Բջջային» (2004 թվական), «Գեղեցկության սրահ» (2005 թվական), «Գուշակիր ով է» (2005 թվական), «Մադագասկար 2» (2008 թվական), «Մեդեան բանտում» (2009 թվական), «Գանձը» (2009), «Մեծ մայրիկներ։ Որդին որպես հայր» (2011 թվական) և «Շատ վտանգավոր բան» (2012 թվական) ֆիլմերում։

Տարբեր տարիներին հրավիրված աստղ է եղել այնպիսի հեռուստասերիալների էպիզոդներում, ինչպիսիք են «Ընկերներ», «Բոլորը սիրում են Ռեյմոնդին», «Անտուրաժ», «Գեղեցկուհիները Քլիվլենդում», «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» և այլն։

Անձնական կյանք խմբագրել

2001-2010 թվականներին Շերին ամուսնացած է եղել կատակերգակ Ջեֆ Թարպլի հետ, որից ունեցել է որդուն՝ Ջեֆրի Չարլզ Կրտսերին։ Ի սկզբանե Շեփերդը սպասում էր երկվորյակների, սակայն աղջիկը մահացել է արգանդում, արդյունքում նա ծննդաբերել է միայն տղային՝ սահմանված ժամկետից 3 ամիս շուտ։

2011 թվականի օգոստոսի 13-ին Շերին երկրորդ անգամ ամուսնացել է հեռուստատեսային սցենարիստ Լամար Սալիի հետ, որից էլ ունեցել է որդուն՝ Լամար Սալի Կրտսերին[3]։ 2014 թվականի մայիսի 12-ին Շեփերդը դիմել է ամուսնալուծության[4]։ 2014 թվականի հուլիսին Սալին Լոս Անջելեսի դատարանին դիմում է ներկայացրել՝ երեխային լիարժեք իրավական և ֆիզիկական խնամակալության տակ առնելու համար։ 2015 թվականի ապրիլի 21-ին Փենսիլվանիա նահանգի դատարանն որոշում է կայացրել, որ Շեփերդը փոխնակ մորից ծնված երեխայի օրինական ծնողն է։

Շեփերդը երկարամյա հիվադության հետևանքով ձեռք է բերե շաքարային դիաբետ հիվանդությունը։ Նա բազմիցս խոստովանել է, որ տարել է բազմաթիվ աբորտներ[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2003 ֆ Մահացած Փոլի Շորը Pauly Shore Is Dead
2004 ֆ Բջջային Cellular
2005 ֆ Գեղեցկության սրահ Beauty Shop Աիդա
2005 ֆ Գուշակիր ո՞վ է Guess Who
2007 մֆ Մադագասկար 2 Madagascar: Escape 2 Africa Ֆլորի (Ալեքսի մայրը)
2009 ֆ Մեդեան բանտում Madea Goes to Jail
2009 ֆ Գանձը Precious Կորնրոուզ
2011 ֆ Մեծ մայրիկներ։ Որդին որպես հայր Big Mommas: Like Father, Like Son Բևեռլի Թաունսենդ
2012 ֆ Շատ վտանգավոր բան One for the Money Լուլա
2012 ֆ Առևանգում։ Կարլինի Ուայի պատմությունը Abducted: The Carlina White Story Ջոյ
2012 ֆ Մտածել ինչպես մարդ Think Like a Man Վիկա
2014 ֆ Լիդերների հնգյակը Top Five Վանեսա
2015 ֆ Վուդլոն Woodlawn
2016 ֆ Առաքելությունը Մայամիում Ride Along 2 Քորի

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. «Sherri Shepherd- Biography». Yahoo!. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 10-ին.
  3. Sherri Shepherd’s Surrogate Reportedly Gives Birth as Divorce Battle Continues
  4. Sherri Shepherd’s Husband Files for Separation, Seeks Custody of Their Unborn Child
  5. 23 Celebrities Who Have Shared Their Abortion Stories to Help End the Stigma

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերի Շեփերդ» հոդվածին։